Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնների համար


ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 2.1-12):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
ա) աջակցում է հասարակական կարգի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին.
բ) կոորդինացնում է տրանսպորտի ոլորտի վերաբերյալ քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարման օպերատիվությունն ու արդյունավետությունը, ներկայացնում է առաջարկություններ այդ ոլորտի աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ.
գ) վերահսկում է տրանսպորտի ոլորտի համայնքային կանոնների կատարումը.
դ) վերահսկում և իրականացնում է ծառայությունների և ապրանքների գնումների գործընթացի գործառույթները, ապահովում է պայմանագրերի կնքումը.
ե) օժանդակում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների /ՀՈԱԿ/ կողմից իրականացվող գնումների գործընթացին.
զ) աջակցում է համայնքի տարածքում համատիրությունների ստեղծմանը.
է) աջակցում է քաղաքի բնակչության հաշվառումն ու շարժը կանոնակարգելու աշխատանքներին,
ը) կազմակերպում է համայնքում առկա սոցիալապես անապահով ընտանիքների հաշվառման և նրանց աջակցության աշխատանքները.
թ) քաղաքի տարածքում համակարգում է առևտրի և ծառայությունների ոլորտի` քաղաքապետարանի իրավասությունների շրջանում գտնվող գործառույթները.
ժ) համակարգում է հարկերի, տուրքերի և վճարների հավաքագրման աշխատանքները.
ի) կազմակերպում և վերահսկում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը.
լ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներին

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
. բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
. «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական օրենսգիրք», «Տեղեկատվության ազատության մասին», «Հողային օրենսգիրք», «Քաղաքաշինության մասին», «Վարչական իրավախախտումների մասին», «Ընտանեկան օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք», «Տեղական հանրաքվեի մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Գույքահարկի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բարեգործության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Գովազդի մասին», «Համատիրությունների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Տրանսպորտի մասին», «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքների իմացություն,
. Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
.համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
. տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ծածկագիր` 2.2-4):

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
ա) կազմակերպում է կրթամշակութային հիմնարկների աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) համայնքի ղեկավարի, քարտուղարի և բաժնի պետի հանձնարարությամբ իր իրավասությունների շրջանակներում ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
գ) աջակցում է Աշտարակ քաղաքի բնակչության հոգևոր պահանջմունքների բավարարմանը:
դ) ապահովում է մշակութային և մարզական, ինչպես նաև զբոսաշրջիկությամբ զբաղվող հիմնարկների հովանավորությունը քաղաքապետարանի կողմից:
ե) աջակցում է մշակութային, մարզական և զբոսաշրջիկության արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
զ) աջակցում է ազգային տոների, ծեսերի, ավանդույթների ու քաղաքին բնորոշ սովորույթների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը:
է)Մասնակցում է քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային կազմակերպությունների կառավարմանը.
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
. բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
. «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երիտասարդության մասին օրենքի», «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքների իմացություն,
. Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
. տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

Մրցույթը կկայանա 2013թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Աշտարակի քաղաքապետարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2013թ-ի նոյեմբերի 19-ը, ժամը 15:00:
Այլ տեղեկությունների համար դիմել Աշտարակի քաղաքապետարան (թիվ 8 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*103) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1.Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը: (ունենալու դեպքում)
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

 


ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 05.11.2013

Վերջին ժամկետը` 05.11.2013

Պատասխանատու անձ` Աշտարակի քաղաքապետարան
Հասցե` քաղաքապետարան (թիվ 8 սենյակ)
Հեռ.` 0232/ 3-10-26*103



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52