Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ`
քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ`3.2–2/
ա). Ֆինանսատնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետը, պաշտոնի անձնագրին
համապատասխան, կատարում է`
համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը, իր լիազորությունների և գործունեության շրջանակներում իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները: Բաժնի պետի հանձնարարությամբ ՀՈԱԿ –ից պահանջում է ֆինանսական տեղեկություններ ծախսերի նախահաշիվներ, հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
Համակարգում է գնումների կազմակերպման գործընթացը
բ). Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային փորձի և ստաժի,
- ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Գնումների մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների ու ունակությունների
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կկայանա 2013 թ հոկտեմբերի 21- ին ժամը 11.00-ին` Ապարանի քաղաքապետարանում.
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ մինչև 2013 թ հոկտեմբերի 4–ը Ապարանի քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1. դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը
3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
5 .երկու լուսանկար 3 X 4 չափսի:
6. անձնագրի պատճենը

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ապարանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին / ք. Ապարան, Բաղրամյան 26, հեռ. (0252 -2–44–45) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն հեռ. (0232-3-63-78):

ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 19.09.2013

Վերջին ժամկետը` 21.10.2013

Պատասխանատու անձ` Ապարանի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Բաղրամյան 26
Հեռ.` 0252 -2–44–45



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52