Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայությանթափուր պաշտոնի համար:

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ԻՐԱՎԱԲԱՆ/ԾԱԾԿԱԳԻՐ 2.3-2
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ ունի բարձրագույն կրթություն,համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարավ աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ/ ունի << Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/տիրապետում է ռուսերենի /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում,կարողանում է բացատրվել/լեզվի:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.Դիմում`/ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/:
2.Կրթությունը հավաստող պետական նմուշի փասաթղթի /փաստաթղթերի/պատճեն /պատճեները/
3.Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4.Աշխատանքային գրքույկի պատճենը /ունենալու դեպքում/:
5.Երկու լուսանկար 3x4 չափսի:
6.Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2013թ օգոստոսի 12-ին,ժամը 11:00-ին, Թալինի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը հուլիսի 26-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան /հեռ. 02492-2-25-46,055-09-22-59/ կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակզմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն/Հեռ`0232 3- 63-78/:

ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 13.07.2013

Վերջին ժամկետը` 12.08.2013

Պատասխանատու անձ` ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի փ.1
Հեռ.` 02492-2-25-46,055-09-22-59



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52