Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Տեղերի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնների համար

ՀՀ Արագածոտնի մարզի Տեղերի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` գյուղապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար
1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ (ծածկագիր` 1.2-1):
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող՝ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող՝ պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> և <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան գյուղապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր 3.1-3):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով
բ )ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:
գ) հետևում է քարտուղարի հանձնարարկանների, համապատասխան ճամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին:
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում քարտուղարի մոտ ընդունելության համար:
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
է) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտակնություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահնջվում է `
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ)տիրապետում է անհրաճեշտ տեղեկատվության:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան գյուղապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը: (ունենալու դեպքում)
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2013թ. հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին, Տեղերի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը հունիսի 24-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 091-38-00-68) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

ՏԵՂԵՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 05.06.2013

Վերջին ժամկետը` 09.07.2013

Պատասխանատու անձ` Տեղերի գյուղապետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Տեղերի գյուղապետարան
Հեռ.` 091-38-00-68



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52