Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ / ԾԱԾԿԱԳԻՐ` 2.1 – 2 /
ա) Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը պաշտոնի անձնագրին համապատասխան կատարում է`
Համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, կազմակերպում, ծրագրում և համակարգում է քաղաքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսագիտական գործունեությունը:
Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները: Կազմում, ստորագրում և համայնքի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի և ՀՈԱԿ -երի բոլոր տեսակի ֆինանսական հատկացումների վերաբերյալ փաստաթղթերը:
բ) Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
- բարձրագույն ֆինանսատնտեսագիտական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական պաշտոններումկամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկի ղեկավարի պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ունի ՀՀ Սահմանադրության,<<Համայնքնային ծառայության մասին>>,<<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և իր լիազորութ յունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2013 թ ապրիլի 12 - ին ժամը 11.00-ին` Ապարանի քաղաքապետարանում
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է մինչև 2013 թ մարտի 28 – ը ներկայացնեն հետևյալ փաստաթղթերըª
դիմումª մրցութային հանձնաժողովի անունով / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
Կրթության վերաբերյալ փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ, զինգրքույկ, մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
անձնագրի պատճեն 1-ին և գրանցման էջերով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի
անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ապարանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղարին / ք. Ապարան, Բաղրամյան 26, հեռ. 0252 - 2 – 44 - 45 /

ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 

Հայտարարված է` 12.03.2013

Վերջին ժամկետը` 12.04.2013

Պատասխանատու անձ` ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 26
Հեռ.` 0252 - 2 – 44 - 45



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52