Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքպետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքպետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

1.ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ /ԾԱԾԿԱԳԻՐ` 2.1 – 3/

ա/. Ներքին աուդիտի բաժնի պետը պաշտոնի անձնագրին համապատասխան կատարում է`
համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը և նրա իրականացումը: Կազմակերպում է քաղաքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները, գնահատում է նրանցում ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը, ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարումը, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող:
Բաժնի պետն ունի օրենքով , այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
բ / Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն ֆինանսատնտեսագիտական կամ իրավաբանական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայությանստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական պաշտոններումկամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարի պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
գ) ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքնային ծառայության մասին>> <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասիn>>, <<Բյուջետային համակարգի մասին>> <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Աուդիտորական գործունեության մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Ներքին աուդիտի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
դ). տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվություն.
ե). տիրապետում է անհրաժեշտ հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի
անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների :
զ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:


Մրցույթը կկայանա 2013թ. փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին, Ապարանի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը փետրվարիի 11-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան (հեռ.` 252-2-43-93, 093-70-76-13) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 25.01.2013

Վերջին ժամկետը` 26.02.2013

Պատասխանատու անձ` ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Բաղրամյան 26
Հեռ.` 252-2-43-93, 093-70-76-13



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52