Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Աարագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար:

ՀՀ Աարագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար:
1.ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ / ԾԱԾԿԱԳԻՐ 2.1-3/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Ա. ունի տնտեսագիտութուն /էկոնոմիկա/ և կառավարում /մենեջմենթ/ մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, տեղակալների, խորհրդականների, մամուլի, քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2012թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Բ/ Ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>> <<Տեղական ինքնակառավարման մասին>> <<Իրավական ակտերի մասին>> <<Բյուջետային համակարգի մասին>> <<Գանձապետական համակարգի մասին>> <<Գնումների մասին>> <<Աուդիտորական գործունեության մասին>> <<Հաշվապահական հաշվառման մասին>> <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին>> <<Եկամտահարկի մասին>> <<Ներքին աուդիտի մասին>> <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
Դ/ ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
Ե/ տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների /ցանկեր N 1-2/: Զ/տիրապետում է ռուսերեն /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացահայտվել/ լեզվի:
Բաժնի պետը`
ա/ ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը` ներկայացնելով համայնքի ղեկավարի հաստատմանը.
բ/ յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունն ու տրամադրված ռեսուրսները, աուդիտորի մոտեցումների տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
գ/ աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում համայնքի ղեկավարին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
դ/ հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը.
ե/ կազմում և համայնքի ղ եկավարին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
զ/ կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
է/ հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
ը/ կազմակերպում է քաղաքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները.
թ/ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը.
ժ/գնահատում է քաղաքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
ժա/ առաջարկություններ է ներկայացնում համայքնի ղեկավարին համայնքային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնելու վերաբերյալ.
ժբ/ գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին.
ժգ/ գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտներ կողմից գտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանանահավատությունն ու ճշտությունը.
ժդ/ գնահատում է քղաքապետարանի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
ժե/ իրականացնում է քաղաքապետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
ժզ/ ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, համայնքի ղեկավարի տեղակալների հանձնարարությունների ու առաջարկությունների, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում աշխատակազմի քարտուղարին.
ժէ/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջևդրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր , առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
Ժը/ աշխատակազմի քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
Ժթ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի/համապատասխան առաջարկություններ է ներկայացնում բաժնի համայնքային ծառայողների բացակայության դեպքում , նրանց փոխարինելու մասին.
իա/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ/ աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը
իգ/ այլ մարմիններից , պշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություն և նյութեր.
իդ/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե/ բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ/ աշխատակազմի քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ/ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, աշխատակազմի քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իը/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիզորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով , այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

 


2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.1-5/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Առաջատար մասնագետը`
ա)կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ)ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է աշխատակազնի քարտուղարին հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
դ) իրականացնում է քաղաքացիների հերթագրում աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության համար.
ե) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
զ) աշխատակազմի քարտուղարիի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառություններից ու խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
է) կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
ը) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմանում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագրեր և իր սպասարկման ոլորտին վերաբերվող այլ փաստաթղթեր
թ)անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքի ներսում գտնվող կազմակերպությունների կողմից քաղաքաշինությանը և հողաշինությանը առնչվող հարցերի քննարկմանը, հանդես է գալիս մասնագիտական առաջարկություններով
ժ)իրականացնում է մասնագիտական փաստաթղթերի, իրավական ակտերի կազմման, մշակման և տպագրման աշխատանքներին
ի) իրականացնում է բնակտարածքների, հողատեսքերի, օժանդակ կառույցների, ինչպես նաև գերատեսչական և հասարակական կառույցների, փողոցների և համայնքի տարածքում գտնվող այլ շինությունների քանակի, չափերի և տիպերի, սեյսմիկ կայունության և տեղեկություններ պարունակող գործառույթներ, տեղեկատվական արխիվի պահպանման աշխատանքներ
ը)իրականացնում է սույն պաշտոնի անձնա•րով սահմանված այլ լիազորություններ:
Աառաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում): /ունենալու դեպքում/
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:


3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-8/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Ա.ունի առնվազն միջնակարգ կրթություն
Բ. Ունի <<Համայնքային ծառայության մասին>> <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Գ.Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
Դ.Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Առաջին կարգի մասնագետը`
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառություններից ու խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշաատանքները.
ե) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատնքներին.
զ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը.
Է) իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի վարձակալական տարածքների և տեղական տուրքերի վարձավճարների մուտքագրման աշխատանքները.
ը)պարբերաբար հարկատուներին ծանուցում է հարկային պարտավորությունները, ժամանակին կատարման և հարկային համակարգում փոփոխումների և լրացումների վերաբերյալ.
թ) իրականացնում է ֆինանսական միջոցների և իրավական ակտերի հաշվառման և պահպանման գործառույթները.
Ժ )կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
1-ին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում): /ունենալու դեպքում/
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-9/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա)ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ)ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Առաջին կարգի մասնագետը`
ա)կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ)հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարի.
դ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառություններից ու խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշաատանքները.
ե)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատնքներին.
զ)աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան աշխատանքային ծրագիրը.
Է)իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի վարձակալական տարածքների և տեղական տուրքերի վարձավճարների մուտքագրման աշխատանքները.
ը)պարբերաբար հարկատուներին ծանուցում է հարկային պարտավորությունները, ժամանակին կատարման և հարկային համակարգում փոփոխումների և լրացումների վերաբերյալ.
թ)իրականացնում է ֆինանսական միջոցների և իրավական ակտերի հաշվառման և պահպանման գործառույթները.
ժ)կիսամյակը մեկ աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն.
ի)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ առաջինին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան քաղաքապետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում): /ունենալու դեպքում/
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2013թ. փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, Թալինի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը հունվարի 31-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան (հեռ.` 249-2-25-46, 055-09-22-59) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 11.01.2013

Վերջին ժամկետը` 15.02.2013

Պատասխանատու անձ` ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի փ.1, Թալինի քաղաքապետարան
Հեռ.` 249-2-25-46, 055-09-22-59



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52