Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Միրաքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

ՀՀ Արագածոտն մարզի Միրաքի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ (ծածկագիր` 1.2-1):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
բ) ունի ՀՀ սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը սույն պաշտոնի անձնագիրը չի ընդգրկում բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի օրենքով նախատեսված սույն կետի (ա) ենթակետի չափանիշները:

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-1):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասինգ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-2):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթները կկայանան 2012թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 12:30-ին, Միրաքի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը նոյեմբերի 19-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 093 800-812, 077 33-70-34) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ՄԻՐԱՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ

 

 

Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ.

Համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է անձամբ (անձնագրով) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` մրցութային հանձնաժողովի անունով:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ միասին:
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Մեկ լուսանկար` 3x4 չափսի:
5. Անձնագրի պատճենը` առաջին և գրանցման էջերով:
Փաստաթղթերը ընդունվում են տվյալ համայնքապետարանի աշխատակազմում, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով (ՏԻ և ՀԳՄՀ) վարչությունում (պետ` Սիրազնիկ Հովսեփյան, հեռ.` 0232 3-63-78), որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն:
 

Հայտարարված է` 06.11.2012

Վերջին ժամկետը` 05.12.2012

Պատասխանատու անձ` ՄԻՐԱՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Միրաքի գյուղապետարան
Հեռ.` 093 800-812, 077 33-70-34



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26