Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր պաշտոններ

.

ՀՀ Արագածոտն մարզի Միջնատան գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության աշխատակազմի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար


ՀՀ Արագածոտն մարզի Միջնատան գյուղապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-1):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:


Մրցույթը կկայանա 2012թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Միջնատան գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը նոյեմբերի 19-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել գյուղապետարան (հեռ.` 093 65-38-05) կամ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄՏԾԳՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ՄԻՋՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 06.11.2012

Վերջին ժամկետը` 04.12.2012

Պատասխանատու անձ` ՄԻՋՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, Միջնատան գյուղապետարան
Հեռ.` 093 65-38-05



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26