Հայտարարություններ
Թափուր պաշտոններ
.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Ապարանի բժշկական կենտրոն, Ծաղկահովիտի բժշկական կենտրոն և Թալինի բժշկական կենտրոն ՓԲԸ-ների տնօրեն
• Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առող¬ջա¬պա¬հություն մաս¬նա-գի¬տու¬թ¬¬¬յուն¬ների գծով բարձրագույն կրթու¬թյուն առնվազն 5 տարվա մաս¬նա¬գի¬տա-կան աշխա¬տան¬քային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռ¬նար¬կա¬տի¬րա¬կան կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմա¬ցութ¬յուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժ-նե¬տիրական ընկե¬¬րութ¬յուն¬ների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդ¬րութ¬յուն և այլ իրավական ակտեր)
• կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազ¬¬մա¬կերպ¬ման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
• ստորա¬բաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխա-տանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազ¬մա-կերպ¬ման,
• աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրա¬խու-սանքի միջոցների կիրառման.
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
• գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարո¬ղութ-յուններ
• Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սար¬քա¬վորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
• Օտար լեզվի բավարար իմացություն
Ապարանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մրցույթը կանցկացվի 2012 թվականի դեկտեմբերի 17 -ին ժ. 1100-ին:
Ծաղկահովիտի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մրցույթը կանցկացվի 2012 թվականի դեկտեմբերի 17 -ին ժ. 1400-ին:
Թալինի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մրցույթը կանցկացվի 2012 թվականի դեկտեմբերի 18 -ին ժ. 1100-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զար¬գացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուց-վածքի և գործունեության բարե¬փոխ¬մանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդ-յունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազ¬մա¬կեր¬պության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազ¬մա¬կեր¬պության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մաս¬նա¬գիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջո¬ցա¬ռում¬ների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
• քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի նոյեմբերի 9-ը
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, հասցեով/ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու-թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատա¬կազմ /հասցե, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4, Անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս /0232/ 3 5383/:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հայտարարված է` 01.11.2012
Վերջին ժամկետը` 09.11.2012
Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4
Հեռ.` /0232/ 3- 53-83