Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի բաժնի պետ` Սարգիս Մուրադյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 366 26   էլ. փոստ

 ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի

ներքին աուդիտի բաժնի

 

 

1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.       Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/  աշխատակազմի  /այսուհետ` Աշխատակազմ/ ներքին աուդիտի բաժինը /այսուհետ` Բաժին/ կառուցվածքային ստորաբաժանում է:

2.       Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Մարզպետարանի և սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի /այսուհետ` Աշխատակազմի ղեկավար/ հրամաններով, Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոններով:

3.       Բաժինն իրականացնում է <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներով նախատեսված լիազորություններ:

 

  1. ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Բաժնի հիմնական խնդիրն է ապահովել հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգում Մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված` անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթի կատարման կազմակերպումը, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը:

 

3.     ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

          1.      Բաժնի աշխատանքները ղեկավարում է Բաժնի պետը:

  2.     Ներքին աուդիտի Բաժնի պետին և աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է  Աշխատակազմի ղեկավարը:

  3.     Բաժնի պետը կատարում է Մարզպետի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:

  4.     Բաժնի պետը քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով կատարում է Աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:

  5.     Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

  6.     Բաժնի պետը կազմակերպում է ներքին աուդիտի որակի երաշխավորության և բարելավման ծրագրի իրականացումը:

  7.     Բաժնի պետն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցել մարզխորհրդի նիստերին, Մարզպետի կարգադրությամբ նաև այլ հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին (խորհրդակցական ձայնի իրավունքով), վերջիններից պահանջելով քննարկվելիք նյութերին առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր:

  8.     Բաժնի աշխատակիցները չեն կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ: Բաժնի պետը և աշխատակիցները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, Մարզպետարանում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն:

  9.     Բաժնի աշխատակիցները աուդիտի իրականացման ընթացքում իրավունք ունեն մուտք գործել աուդիտի ենթակա ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (սերվերային սենյակ) և մեքենայական կրիչներ՝ նյութական պատասխանատու անձանց, ստարաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ պարտադիր ուղեկցությամբ:

  10.    Բաժինն, իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի Մարզպետարանի համակարգի կազմակերպություններից, հիմնարկներից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ և բացատրություններ: Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ տեղեկություններ Բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:

  11.    Բաժինն աուդիտի առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով Մարզպետի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետներին: Նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտի կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ներգրավել արտաքին փորձագետներ:

  12.    Բաժնի կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են Բաժնի պետի, նրա բացակայության դեպքում` Բաժնի գլխավոր մասնագետներից մեկի կողմից:

13.   Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և անկախության, օբյեկտիվության, կարողունակության, անկողմնակալության, գաղտնիության սկզբունքների համաձայն:

 

 

  1. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1.                   Բաժինն իր խնդիրներին համապատասխան և վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.

1)       կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին աուդիտի աշխատանքները .

2)       հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգերին, և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.

3)       պատրաստում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.

4)       կազմում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը

5)       հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, մարզպետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների, ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրերի իրականացման վերաբերյալ.

6)       Բաժինն իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.

7)       Մարզպետի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, ոչ նորմալ, սխալ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-26 14:27:24