Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Իրավաբանական բաժին

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ` Անուշավան Գագիկի Հարությունյան

(+374 232) 3-22-51   էլ. փոստ

 

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի

2023թ. մարտի -ի N -Ա որոշման                                                                              

                                 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ                      ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ

 

                                 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

       1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի /այսուհետ` մարզպետի աշխատակազմ/ իրավաբանական բաժինը /այսուհետ` բաժին/ մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:

       2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով, <<Տարածքային կառավարման մասին>>,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Քաղաքացիական ծառայության մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի /այսուհետ` մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3.            Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4.            Բաժնի կանոնադրությունը հաստատում և փոփոխում է  մարզպետը:

2. ԲԱԺՆԻ  ՀԻՄՆԱԿԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

 5. Բաժնի հիմնական խնդիրն է օրենսդրական  դաշտի  ապահովումը, մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության պետական ոչ առևտրային, առողջապահական կազմակերպությունների կառավարմանն ուղղված օրենսդրության պահանջների համապատասխանությունը, մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված  գործառույթների կատարման կազմակերպումը:

3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     6.  Բաժինն իր լիազորությունների շրջանակներում՝

 

1) իրականացնում է մարզպետի որոշումների,  գլխավոր քարտուղարի հրամանների, բաժնին հանձնարարված նախագծերի նախապատրաստման աշխատանքներ, ստորաբաժանումների կողմից պատրաստված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է  առաջարկություններ, եզրակացություններ, դրանց  վերաբերյալ  մշակում է մեթոդական  պարզաբանումներ  և  ուղեցույցեր,

2) աջակցում է աշխատանքային կարգապահական հարցերով նշանակված ծառայողական քննության անցկացմանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին,

3) իրականացնում է մարզպետի կողմից վարչական տույժի ենթարկելու որոշման նախագծի նախապատրաստման աշխատանքները,

4) իրականացնում է ՀՀ կառավարության և ՀՀ Վարչապետի  քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքները,

5) նախապատրաստում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու և կասեցնելու մասին մարզպետի որոշումների նախագծերը,

6) օրենսդրական  դաշտի  ապահովման  նպատակով   անհրաժեշտ խորհրդատվություն, մեթոդական և գործնական օգնություն է  տրամադրում  մարզի  համայնքների ավագանու  որոշումների, մարզային ենթակայության պետական ոչ առևտրային, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների  կողմից  տրված  հրամանների  ՀՀ  օրենսդրությանը  համապատասխանելու  վերաբերյալ,

7) ստուգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային, առողջապահական կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին,

8) հանդես է գալիս դատարաններում մարզպետի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ՝ որպես ներկայացուցիչ,

9) աջակցում է դատարանների վճիռների և որոշումների կատարմանը, միջոցներ է ձեռնարկում մարզի ազգաբնակչության  իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու ուղղությամբ,

10) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, առաջարկություններ է ներկայացնում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,       

11) քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները և լուծում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով,

12) ապահովում է մարզպետարանի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և մարզպետարանի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը,

13)  իրականացնում է    քաղաքացիների ընդունելություն,

14) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված՝ այլ գործառույթներ:                                                                                                

 

4. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,

ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

7. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:

8.  Բաժնի գործունեությունը ղեկավարում է մարզպետը, համակարգում է գլխավոր քարտուղարը:

9.  Բաժնի ընթացիկ գործունեությունը  կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը:

10.   Բաժնի պետը համարվում է քաղաքացիական ծառայող:

11.   Բաժնի գործունեությունն իրականացվում է տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն:

12. Բաժնի պետի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում են նրա կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով:

 

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                       Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42