Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման բաժին

Անձնակազմի կառավարման բաժնի պետ` Գայանե Վարդանյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 35383   էլ. փոստ

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2007թ. օգոստոսի 29 -ի N- 51-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ անձնակազմի կառավարման բաժինը /այսուհետ` Բաժին/ կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ,ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Բաժինը կազմավորում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բաժնի կանոնադրությունը հաստատում /փոփոխում/ է Մարզպետը:
5. Բաժինն ունի իր անվանմամբ կնիք:

 


II. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Բաժինն իր լիազորությունների շրջանակներում՝
ա) նախապատրաստում է անձնակազմի կառավարման զծով Մարզպետի որոշումների, կարգադրու¬թյունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ) իրականացնում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի կողմից ստորագրված որոշումների, կարգադրությունների և Աշխա¬տակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների պատճենների առաքման հանձնելու աշխատանքները.
գ) իրականացնում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կադրերի գծով իրավական ակտերի մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.
դ) իրականացնում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակվող ան¬ձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև Աշխատակազմում քաղաքացիա¬կան ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմա¬նագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.
ե) իրականացնում է Մարզպետի խորհրդականների, օգնականների և Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշ¬վարկման աշխատանքները.
զ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու¬թյամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիա¬կան ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնելու աշխատանքնե¬րը.
է) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղա¬քացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նա¬խապատրաստման աշխատանքներին.
ը) Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղա¬քացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
թ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու¬թյամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
ժ) կազմում Է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև ար¬տահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակները և ղրանք ներկա¬յացնում Աշխատակազմի ղեկավարին.
ժա) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխաաակազմի առաջատար և կրտսեր պաշ¬տոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
ժբ) իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրու¬թյան բնագավառի թեստային հարցաշարերի և հարցազրույցի հարցատոմսերի մշակման աշխատանքները.
ժգ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու¬թյամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման հարցաշարերի հրապարակման աշխատանքները.
ժդ) իրականացնում Է Աշխատակազմի առաջատար ե կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքների համակարգչային սպասարկումը, ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկության հրապարակման աշխատանքները.
ժե) իրականացնում Է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին վարչական ակտը տեսանելի ցուցանակի վրա հրապարակելու աշխատանք¬ները.
ժզ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու¬թյամբ սահմանված կարգով իրականացնում Է Աշխատակազմի քաղաքացիական ծառայող¬ների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
ժէ) հաշվառում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կա¬տարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները՝ անմի¬ջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձ¬նարարությամբ ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկու¬թյուններ.
ժը) իրականացնում է Մարզպետի խորհրդականների, օգնականների և Աշխատակազմի աշխատողների աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
ժթ) ապահովում Է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաս¬տանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքա¬ցիական ծառայության պաշտոնում նշանակելու, այղ թվում՝ արտամրցութային կարգով, քաղա¬քացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրա¬ռելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու ե այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.
ի) իրականացնում Է Մարզպետի խորհրդականների, օգնականների և Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահու¬թյան վերահսկողությունը.
իա) ապահովում Է Մարզպետարանի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում Է գույքն ու եկամուտները հայտարարագրող Մարզպետարանի աշխատողների մասին տվյալնե¬րը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառա¬յություն ներկայացնելու աշխատանքները.
իգ) իրականացնում Է Մարզպետարանի աշխատողների սոցիալական քարտերի համա¬կարգի հետ կապված աշխատանքները.
իդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում Է Մարզպետարանի աշխատողների հետ կապված հաշվետվու¬թյունները.
իե) ապահովում Է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող ան¬ձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների և այլն) արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
իզ)իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
իէ) Մարզպետարանի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականներ.
իը)ապահովում է Մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
իթ)անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և այլ կազ¬մակերպությունների
ղեկավարներին և այլն.
լ) ապահովում է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների պատվիրումը և տրամադրում դրանք
լա) իրականացնում է Աշխատակազմ մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքները.
լբ) իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոք¬ների, ղիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և ղրանց վերա¬բերյալ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
լգ)իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
լդ) Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քա¬ղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագ¬րերի միջոցով.
լե) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված անձնակազմի կառավար¬ման հետ կապված այլ գործառույթներ։
IIII. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
7. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
8. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը։
9. Բաժնի րնթացիկ գոոծունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը։
10. Բաժնի պետը և աշխատողները համարվամ են քաղաքացիական ծառայողներ։
11. Բաժնի պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պա¬տասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուց¬չության, խնղիրների բարդության և ղրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտու¬թյունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթներն սահմանվում են նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիա¬կան ծառայության պաշտոնների անձնագրերով։

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 14:47:01