Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Յուրա Ազատյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33025   էլ. փոստ

ՀավելվածN 6
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010 թվականի_հունիսի 17-ի
N 87-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒՅԹՅԱՆ

I .ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի/ այսուհետ` Մարզպետարան/ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության /այսուհետ` Վարչություն/ լիազորություները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի / այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2.Վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է վարչության պետը:
Վարչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:


II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
ա)ապահովում և վերահսկում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
բ)համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
գ)վերահսկում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
դ)աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ե)վերահսկում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
զ)վերահսկում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
է)ապահովում և վերահսկում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով, իրականացնում է
մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման գործընթացի համակարգումը և այդ բնագավառում անհրաժեշտ կազմակերպական միջոցառումների իրականացումը.
ը) ապահովում է կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում կարանտինի սահմանման և չեղյալ համարման աշխատանքները.
թ)աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս:
ժ) ապահովում է համագործակցություն բույսերի պաշտպանության և բուսերի կարանտինի բնագավառում պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ժա)ապահովում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները մարզի տարածքում.
ժբ)վերահսկում է մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
ժգ)աջակցում է արգելոցների , արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության , ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը
ժդ)ապահովում է համագործակցությունը բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի , ինչպես նաև քաղաքացիների հետ.
ժե)ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակման աշխատանքները.
ժզ)աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին:
ժէ)համագործակցում է մարզի բնապահպանական տեսչության, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ամփոփում հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում առաջարկություններ.
ժը)համակարգում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությունը և տեղեկատվության ներկայացում .
ժթ)վերահսկում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները .
ի)վերահսկում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
իա)իրականացնում է վերահսկողություն բնության հատուկ պահպանվող տարածքների`պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
իբ)ապահովում և վերահսկում է մասնակցությունը գյուղատնտեսական և բնապահպանական պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը.
իգ)ապահովում և վերահսկում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանն աջակցության գործընթացը.
իդ)իրականացնում է վերահսկողություն տարերային աղետների հետևանքների ուսումնասիրության աշխատանքների նկատմամբ, որոշվում է աղետի պատճառած վնասի չափը և ներկայացվում է մարզպետին.
իե)վերահսկում է համայնքներում հողի հարկի, հողի վարձավճարների, ջրի վարձավճարների գանձման աշխատանքներին.

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
4.Վարչությունը կազմված է գյուղատնտեսության և բնապահպանության բաժիններից:
5.Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6.Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7.Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
8.Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:
 

Բնապահպանության բաժին
Բնապահպանության բաժնի պետ` Սևակ Մելքոնյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33025   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 17:16:44