Մարզպետարան
Կառուցվածք
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Սաթենիկ Զորյան
/+374 232/ 34226
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ`Մարզպետարան/ աշխատակազմի տեղեկատվության ¢ հասարակայնության հետ կապերի բաժինը /այսուհետ` Բաժին/ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում ¢դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը /այսուհետ` Մարզպետ/:
3. Բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության ¢ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով,այլ իրավական ակտերով ¢ սույն կանոնադրությամբ, ինչպես նա¢Մարզպետի որոշումներով ¢կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով
4. Բաժինը իր գործունեությունը կազմակերպում ¢ իրականացնում է իր աշխատանքային ծրագրով: Բաժնի աշխատանքային ծրագիրը յուրաքանչյուր տարի հաստատում է Մարզպետը :
II. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
5. Բաժնի խնդիրներն են` ա/ մարզպետարանի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը ¢իրականացումը.
բ/ մարզպետարանի, մարզպետի մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ ¢ այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու ¢ տարածելու միջոցով.
գ/ մարզպետի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջ¢համագործակցության ապահովումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպումը ¢ անցկացումը, մարզպետարանի աշխատանքների մասին տեղեկատվության տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների ¢ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքնային հանդիպումների կազմակերպումը ¢ անցկացումը.
դ/ հասարակական միավորումների ¢ այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքնային միջոցառումների պլանավորումը ¢լուսաբանման համատեղ կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը.
ե/ մարզպետի կամ նրա համաձայնությամբ այլ պաշտոնատար անձանց համար զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդագրությունների , հրապարակումների տեսությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաստումը.
զ/ մարզպետի մասնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորմանը մասնակցությունը.
է/ մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրությունը, վերլուծությունը ¢ արխիվացումը:
6. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժինն իրականացնում է հետ¢յալ գործառնություները` ա/ կազմակերպում ¢ անցկացնում է մարզպետի ¢ այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսությունը.
բ/պատրաստում ¢ տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներումհանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
գ/ ծանուցում է մարզպետին ¢ այլ պաշտոնատար անձանց ԶԼՄ-ում տեղ գտած կար¢որ նյութերի մասին ¢ անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
դ/ ներկայացնում է առաջարկություններ ԶԼՄ-ով, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիո հաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ ¢ ապահովում դրանց կատարումը.
ե/ կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ , այդ թվում` մարզպետի ¢ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
զ/ մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ¢ նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեները ¢ անհրաժեշտության դեպքում , կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
է/ ամփոփում ¢ վերլուծում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող ԶԼՄ-ների նյութերը.
ը/ մասնակցում է մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական ¢ աշխատանքային այլ միջոցառումներին.
թ/ ստեղծում է վերլուծական, վիճակագրական ¢ այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր, թողարկում տեղեկագրեր.
ժ/ իրականացնում է մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
ժա/ օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
ժբ/ իր առջ¢դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ.
ժգ իրականացնում էՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ գործառույթներ:
7. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
7. Բաժնի պետը պաշտոնի է նշանակվում ¢պաշտոնից ազատվում է ՚Քաղաքացիական ծառայության մասինՙ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Բաժնի պետը հաշվետու է Մարզպետին , Մազպետի` բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, ՚Քաղաքացիական ծառայության մասինՙ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:
9. Բաժնի պետը` ա/ կազմակերպում , ծրագրում, համակարգում, ղեկավարում ¢ վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,
բ/ առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով ¢ սույն կանոնադրությամբ նախատեված գործունեության բնագավառի նպատակների ¢ խնդիրների վերաբերյալ Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին,
գ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը,
դ/ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Բաժնի ¢ այլ մարմինների փոխհարաբերությունները,
ե/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
զ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ հաշվետվություններ, միջնորդագրեր,զեկուցագրեր ¢ այլ գրություններ,
է/ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական ¢ այլ մարմինների խորհրդակցություններին,
ը/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նա¢ իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,
թ/ Բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում Բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է ՚Քաղաքացիական ծառայության մասինՙ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
ժ/ Բաժնի աշխատողներն աշխատանքի են ընդունվում ¢աշխատանքից ազատվում ՚Քաղաքացիական ծառայության մասինՙ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
ժա/ Բաժնի աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նա¢ իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը: