Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ` Սիրազնիկ Հովսեփյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 36378   էլ. փոստ

Հավելված N 7
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010 թվականի հունիսի 17-ի
N 87-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի/ այսուհետ` Մարզպետարան/ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության /այսուհետ` Վարչություն/ լիազորություները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի / այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2.Վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է վարչության պետը:
Վարչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:


II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
ա)համակարգում և վերահսկում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
բ)ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի աշխատակազմի փոխադարձ կապը.
գ)ապահովում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները .
դ)օրենքով սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Մարզպետին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին.
ե)վերահսկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման աշխատանքները.
զ)ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և վարչական հսկողության.
է)վերահսկում է տեղական ինքնակառավարման մարմինների ամենամյա աշխատանքային ծրագրի կազմման աշխատանքները և ներկայացնում է Մարզպետին.
ը)վերահսկում է համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման աշխատանքները.
թ)վերահսկում և ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի համապատասխանությունը օրենքներին, ցույց է տալիս մեթոդական օգնություն այդ ակտերի ընդունման աշխատանքներին.
ժ)վերահսկում է Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ և կարգադրություններ տալու աշխատանքները.
ժա)ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների կողմից Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը և արդյունքների մասին Մարզպետին ներկայացնում տեղեկատվություն և առաջարկություններ.
ժբ)վերահսկում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման, մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների աշխատանքները.
ժգ)Մարզպետի հանձնարարությամբ Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման ծագած խնդիրների լուծման առնչությամբ համապատասխան հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներից սահմանված կարգով ստանում է տեղեկատվություն և արդյունքների մասին զեկուցում Մարզպետին.
ժդ)վերահսկում է Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքները, հետևում հանձնարարականների կատարման ընթացքին և այդ մասին Մարզպետին ներկայացնում տեղեկատվություն.
ժե)վերահսկում է Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ արտակարգ իրավիճակների կողմից կազմակերպվող և մարզպետի կողմից համակարգվող աշխատանքներին, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
ժզ)հետևում է պետության կողմից համայնքին պատվիրակված ինչպես նաև պարտադիր լիազորությունների կատարման ընթացքին, Մարզպետին ներկայացնում է տեղեկատվուիթյուն և առաջարկություն.
ժէ)վերահսկում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացման աշխատանքները.
ժը)վերահսկում և ապահովում է Մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման և մեթոդական ղեկավարման աշխատանքները.
ժթ)վերահսկում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ տարածքային կառավարման նախարարություն փոփոխությունների մասով տեղեկատվություն ներկայացնելու աշխատանքները.
ի)սահմանված կարգով ընթացք է տալիս համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին.
իա)վերահսկում և ապահովում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման աշխատանքները ըստ սահմանված կարգի.
իբ)վերահսկում է համայնքի ղեկավարների և ավագանու գործունեության հրապարակայնության ապահովումը /լրատվական միջոցներով/ .
իգ)վերահսկում և կազմակերպում է մարզի համայնքներում համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները.
իդ)մարզի համայնքի ղեկավարների որոշումների հիման վրա վերահսկում և ապահովում է վերապատրաստում անցած համայնքային ծառայողների ատեստավորումը.
իե)առաջարկություններ է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարին մարզի համայնքների համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
իզ)վերահսկում է համայնքային ծառայողների , ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու աշխատանքները.
իէ)ուսումնասիրում է համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների համապատասխանությունը ՙԻրավական ակտերի մասին ՚ ՀՀ օրենքի պահանջներին.
իը)մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման աշխատանքներին.
իթ)առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
լ)առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Մարզի աշխարհագրական օբյեկտների անվնափոխման և անվակոչման փաստաթղթերը աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու վերաբերյալ.
լա)աջակցում է զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում, սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի պահպանության գործում անհրաժեշտ աջակցության տրամադրման աշխատանքներին.
լբ)մասնակցում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զորակոչային տարիքի երեխաների հաշվառման աշխատանքներին , պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
լգ)իր իրավասության սահմաններում իրականացնում է անհրաժեշտ աջակցություն Սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի պահպանության գործում .
լդ)վերահսկում է պաշտպանության նպատակով տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների իրականացում աշխատանքները.
լե)մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին և օժանդակում դրանց իրագործմանը.
լզ) մասնակցում է համայնքների քառամյա ծրագրերի մշակման , Մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
4.Վարչությունը կազմված է տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնից և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման խմբից:
5.Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6.Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7.Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
8.Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-26 14:27:24