Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Հակոբ Հրաչյայի Ստեփանյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-37-74   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության  խնդիրն էՎարչության հիմնական խնդիրներն են՝ ապահովել քաղաքաշինության բնագավառի, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարմանն ուղղված օրենսդրության պահանջների կատարումը, մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված  գործառույթների կատարման կազմակերպումը:

Վարչության գործառույթներն են` Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝  

 1) սահմանված կարգով ապահովում է Արագածոտնի մարզի /այսուհետ՝ մարզ/ բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը, 

 2) սահմանված կարգով համակարգում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ  ներկայացնելու  աշխատանքները,

 3) ապահովում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ   եզրակացություն տալու աշխատանքները,

 4) ապահովում և վերահսկում  է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման  և  հերթացուցակների ներկայացման աշխատանքները,

 5) աջակցում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը,

   6) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը, մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը, ապահովում է  քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացման աշխատանքները,  կազմակերպում  է մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները,

   7) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում  կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության /քանդման/ թույլտվություններ, վերահսկում առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում,  կասեցնում է  ինքնակամ շինարարության   դեպքերը և   օրենքով      սահմանված      կարգով     ապահովում է դրանց հետևանքների  վերացումը, օրինականացումը կամ մերժման որոշումների  կայացումը, ավարտված շինարարության շահագործման փաստագրումը,

  8) վերահսկում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը՝ մարզպետի կողմից հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակացույցին համապատասխան,

  9) ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության  փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցումը կամ հիմնավորված մերժումը,  

  10) ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումները  քաղաքաշինության բնագավառում,

  11) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում  գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով հասարակայնությանը իրազեկման և նախագծի համաձայնեցման աշխատանքները,  

  12) ապահովում է ըստ անհրաժեշտության   տեղական ինքնակառավարման մարմններում ստուգումներ անցկացնելու աշխատանքները՝ համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև  վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների  դիմում-բողոքների վրա,

  13) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում  ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին,                     

  14) համակարգում և ապահովում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը,

  15) ապահովում և վերահսկում է բնակարանային և այլ շինարարություններ, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ, ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ  հաղորդումներ է ներկայացնում  դատախազություն,

 16) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին,

 17) մինչ կառուցապատումն  ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագիծ համապատասխան շինարարության  թույլտվության  ստացումը, մինչ շինարարություն սկսելը և ընթացքում, համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ,

 18) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները, ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը,

 19) ապահովում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման,  բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ,

 20) համակարգում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված  բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը,

  21) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում  համակարգում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը, ապահվում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացը,

  22) համակարգում է ՀՀ կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրականացնում է մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող  փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը, իրավական կարգավորումը, պատվիրատուի գործառույթներ քաղաքաշինության բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով,

  23) համակարգում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքները, ապահովում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվությունը,

  24) համակարգում է մարզային  ենթակայության մշակութային  և սպորտային օբյեկտների, ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման,  շահագործման և պահպանման, հանգստի գոտիների  ստեղծման  աշխատանքները,

  25) ապահովում է  գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ծրագրի իրականացումը,

  26) ապահովում և վերահսկում է  հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում  պետական ճանապարհային մարմնին   իր տնօրինության տակ գտնվող  ավտոմոբիլային ցանցի զարգացման, շինարարության և պահպանման  ծրագրերը իրականացնելու գործում,  

 27) վերահսկում է  կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման հանձնարարականների  կատարումը,

 28) վերահսկում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, իրականացնում ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքեր,  գրանցումներ կատարում թերությունների մատյաններում,

 29) համակարգում  է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ,      

 30) ապահովում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների  նախապատրաստական աշխատանքները, մարզպետի որոշմամբ պայմանագրերի  կնքման, ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրման, հաշվետվությունների ընդունման  և ամփոփման  աշխատանքները,

 31) համակարգում է  ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը և ընդունումը,

 32) սահմանված կարգով համակարգում և աջակցում է ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի  հսկողություն և մշտադիտարկում,

 33) վերահսկում է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը, մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանումը,   կազմում է  մարզի  հողային  հաշվեկշիռը, կազմակերպում է մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով կառավարության հաստատմանը ներկայացնելու աշխատանքները,

 34) կազմակերպում է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում պատվիրատուի գործառությունները, համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման   սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի  իրականացման աշխատանքները,

 35) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը հողային հարաբերությունների բնագավառում, հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերահսկում ապօրինի հողօգտագործումը,  

  36) համակարգում է համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը, մարզի տարածքում հանրապետական և տարածքային  հողաշինարարական նախագծերի իրականացման  աշխատանքները,

  37) իրականացում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ, 

  38) համակարգում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացը,  

  39) իրականացնում է վերահսկողություն մարզի տարածքում, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի նպատակային օգտագործման գործընթացի  նկատմամբ,

40վերահսկում է մարզպետի աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը,  էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի ապահովման աշխատանքները,

  41) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ և գործառույթներ:

 

 Որոշումը  եւ  Կանոնադրությունը                    

 

 

 

 

 

 

Հողաշինության բաժին
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի` Անդրանիկ Գագիկի Միրզոյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3 -65-15   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46