Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Քաղաքաշինության վարչություն

Քաղաքաշինության վարչության պետ` Աշոտ Դավայան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33774   էլ. փոստ

Հավելված N 3
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010 թվականի_հունիսի 17-ի
N 87-Ա որոշման

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի/ այսուհետ` Մարզպետարան/ քաղաքաշինության վարչության /այսուհետ` Վարչություն/ լիազորություները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի / այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2.Վարչությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է վարչության պետը:
Վարչության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
ա)սահմանված կարգով ապահովում է Արագածոտնի մարզի/ այսուհետ Մարզ/ բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.
բ)սահմանված կարգով համակարգում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները.
գ) ապահովում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացություն տալու աշխատանքները.
դ)ապահովում և վերահսկում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վրա.
ե)աջակցում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը.
զ)համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը
է)համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը.
ը)ապահովում է Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացման աշխատանքները.
թ)կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները.
ժ)Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության /քանդման/ թույլտվություններ.
ժա)ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.
ժբ)վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
ժգ)վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
ժդ)ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցումը կամ հիմնավորված մերժումը.
ժե)ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումները քաղաքաշինության բնագավառում.
ժզ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով հասարակայնությանը իրազեկման և նախագծի համաձայնեցման աշխատանքները.
ժէ)վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների օրինականացման կամ մերժման որոշումների կայացմանը.
ժը) ապահովում է ըստ անհրաժեշտության տեղական ինքնակառավարման մարմններում ստուգումներ անցկացնելու աշխատանքները ` համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների դիմում-բողոքների վրա.
ժթ)հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին.
ի)ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը:
իա)համակարգում և ապահովում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
իբ)ապահովում և վերահսկում է բնակարանային և այլ շինարարություն.
իգ)ապահովում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ
իդ) ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն.
իե)հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
իզ)մինչ կառուցապատումն ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագիծ համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.
իէ)մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
իը)ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
իթ)ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողությունը.
լ)ապահովում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
լա)համակարգում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցանբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը.
լբ)համակարգում է բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
լգ)հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում համակարգում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
լդ)ապահվում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացը, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացվում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ.
լե)համակարգում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը.
լզ)իրականացնում է պատվիրատուի գործառույթներ քաղաքաշինության բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով.
լէ)ապահովում է ՀՀ պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը.
լը)համակարգում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքները.
լթ) ապահովում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվությունը.
խ)համակարգում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքները
խա)/համակարգում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման աշխատանքները.
խբ) համակարգում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման , պահպանման ու շահագործման աշխատանքները.
խգ)ապահովում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ծրագրի իրականացումը.
խդ) ապահովում և վերահսկում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների ,կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
խդ)ապահովում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքները.
խդ)վերահսկում է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրությունների կատարումը.
խե)աջակցում է պետական ճանապարհային մարմնին իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրերը իրականացնելու գործում.
խզ)վերահսկում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
խէ)հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ.
խը)լիազոր մարմնի հետ համակարգում է միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերը.
խթ)համակարգում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
ծ)ապահովում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքները.
ծա) պարբերական հսկողություն է իրականացնում մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ, գրանցումներ կատարում թերությունների մատյաններում.
ծբ)ապահովում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
ծգ)վերահսկում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի գործառույթները մարզային ավտոճանապարհներին վերաբերվող մասով.
ծդ)վերահսկում է եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը.
ծե)իր իրավասության սահմաններում տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
ծզ)վերահսկում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
ծէ)ապահովում է ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ.
ծը)համակարգում է ներմարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքը, ինչպես նաև ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրման, հաշվետվությունների ընդունման և ամփոփման աշխատանքները.
ծթ)համակարգում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը և ընդունումը


III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ


4.Վարչությունը կազմված է ճարտարապետաշինարարական, բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության և տրանսպորտի և ճանապարհաշինության բաժիններից:
5.Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6.Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7.Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
8.Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:ծա) պարբերական հսկողություն է իրականացնում մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ, գրանցումներ կատարում թերությունների մատյաններում.
ծբ)ապահովում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
ծգ)վերահսկում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի գործառույթները մարզային ավտոճանապարհներին վերաբերվող մասով.
ծդ)վերահսկում է եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը.
ծե)իր իրավասության սահմաններում տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
ծզ)վերահսկում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
ծէ)ապահովում է ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ.
ծը)համակարգում է ներմարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքը, ինչպես նաև ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրման, հաշվետվությունների ընդունման և ամփոփման աշխատանքները.
ծթ)համակարգում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը և ընդունումը


III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ


4.Վարչությունը կազմված է ճարտարապետաշինարարական, բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության և տրանսպորտի և ճանապարհաշինության բաժիններից:
5.Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6.Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7.Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
8.Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

 

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ` Հովհաննես Ղոնաղչյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3 28 57   էլ. փոստ

Ճարտարապետաշինարարական բաժին
Ճարտարապետաշինարարական բաժնի պետ` Հակոբ Ստեփանյան

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33774   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-16 10:09:42