Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Նորայր Վոլոդյայի  Գալստյան

Նորայր Վոլոդյայի Գալստյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-23-72

Կենսագրություն

Ծնվել է 1970թ-ի   հունիսի 23-ին , Աշտարակ քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1977-1987թթ.- սովորել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։
1988-1993թթ.- սովորել և ավարտել է  Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային  ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը։     

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ                                                  

1991-1999թթ. աշխատել է Աշտարակի հեռուստատեսությունում, որպես փոխտնօրեն։

1999-2003թթ. – աշխատել է «Հայագրոբանկի» ՓԲԸ֊ի Աշտարակի մասնաճյուղում, որպես կառավարչի տեղակալ։

2003-2005թթ.- աշխատել է « Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աշտարակ մասնաճյուղում , որպես վարկային գլխավոր  մասնագետ։

2005-2010թթ. – աշխատել է Աշտարակի քաղաքապետարանում , որպես ֆինանսների և կանխատեսումներ բաժնի պետ։

2010-2016թթ.-  աշխատել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանում , որպես ՖԶՏԶ  վարչության պետ։

2023թի          վերանշանակվել է  Ֆինանսական վարչություն պետ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                                                                                                

Ամուսնացած է , ունի մեկ որդի։

Գործառույթներ / իրավասություններ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի /այսուհետ` Մարզպետի աշխատակազմ/ ֆինանսական վարչության /այսուհետ` Վարչություն/ պետ   (ծածկագիր՝ 92-31.1-Ղ4-1)

1.2. Ենթակա և հաշվետու է

      Վարչության պետը հաշվետու և անմիջական ենթակա է  Մարզպետին, անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

       Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության  բաժնի պետ-գլխավոր հաշվապահը և Վարչության աշխատողները:  

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

         Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժնի  պետ-գլխավոր հաշվապահը կամ գլխավոր մասնագետներից մեկը:

1.5. Աշխատավայրը

     Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1) ապահովում է  պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմումը և ներկայացնում Մարզպետին կամ գլխավոր քարտուղարին,

2) ապահովում է  վերահսկողություն  պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների և  այդ միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ,

3) ապահովում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման  և ճշտման,  օրենքներին ու մեթոդաբանությանը համապատասխանության  ստուգման աշխատանքները,

4) ապահովում է  մարզի համայնքների  հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման աշխատանքները,

5) համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ ապահովում է իրավական վերահսկողություն,

6) ապահովում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը, 

7) ապահովում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության  միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփման աշխատանքները,

8) համակարգում է Մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար  աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները,

9) ապահովում է  հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի`  ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման աշխատանքները,

10) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում  աջակցություն  և մեթոդական օգնություն  ցույց տալու  աշխատանքները,

11) կազմակերպում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և պատասխանատվություն  է կրում աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր  վճարների մասին հաշվետվություններ ժամանակին կազմելու  և  լիազոր մարմիններին /ամսական, եռամսյակային, տարեկան/ ներկայացնելու  համար,

12) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը և վճարումը, եկամտահարկի հաշվարկը, պետական բյուջե վճարման, ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմման և լիազոր մարմնին ներկայացման աշխատանքները,

13) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների սոցիալական  փաթեթի շահառուների հաշվառումը և ֆինանսավորումը,

14) կազմակերպում է անկանխիկ հաշվարկների փասաթղթավորումը և/կամ անհրաժեշտության դեպքում Մարզպետի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը,

15) կազմակերպում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները,

16) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների /ամսեկան/ կազմումը և ներկայացնում լիազոր մարմին,

17) ապահովում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները,

18) կազմակերպում է ամենօրյա բանկային  գործառույթների  իրականացման,  Մարզպետի աշխատակազմի հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման, մաշվածության հաշվարկման աշխատանքների իրականացման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի եռամսյակային հաշվետվությունների, կենսաթոշակային ֆոնդի միջոցների մասին հաշվետվությունների կազմման հետ կապված աշխատանքները,

19) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի  կազմման աշխատանքները,

20) ապահովում է օժանդակություն մարզային ենթակայության կազմակերպությունների,  պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքներում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ գլխավոր քարտուղարին,

 21) կազմակերպում  է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով  Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները,                                                        

 22) ապահովում  է վերահսկողություն  մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների   տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, ըստ ծրագրերի ամփոփման և ՀՀ ֆինանսների նախարարություն  ներկայացման աշխատանքների նկատմամբ,

23) ապահովում  է վերահսկողություն  մարզային  ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման, մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ,

24) կազմակերպում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփման և  ներկայացման աշխատանքները,                   

 25) կազմակերպում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետի աշխատակազմի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմման, քննարկման և ներկայացման գործընթացները,

 26) ապահովում  է վերահսկողություն  և աջակցություն   տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած  ՊՈԱԿ-ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման նկատմամբ,

 27) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմին հատկացված ծրագրերի գանձապետական համակարգի միջոցով ֆինանսավորման  աշխատանքները,

 28) ապահովում է վերահսկողություն մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման և յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծման և   ըստ համայնքների    ամփոփման  աշխատանքների նկատմամբ, 

29) ապահովում  է մարզ գործուղված ուսուցիչների հաշվառումը և ֆինանսավորումը` «Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում» ծրագրի շրջանակներում,

30) ապահովում է հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելու ենթակա այն առևտրային կազմակերպությունների ցանկերը և դրանցում կատարված փոփոխությունները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են Մարզպետին,

31) ապահովում է մարզային ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ հավաքագրման, ճշգրտման, ամփոփման ցուցանիշները և ներկայացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,

32) ապահովում է վերահսկողություն   մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքների նկատմամբ  ըստ համայնքների,

 33) իրականացնում է մոնիթորինգի գործառույթներ մարզային ենթակայության կազմակերպություններում, մարզում գործող հիմնարկ-ձեռնարկություններում, համայնքներում,

Իրավունքները՝

        Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման և  պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի վերաբերյալ կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմման համար պահանջել տեղեկատվություն, հաշվետվություններ, կազմակերպել քննարկումներ,

        մշտական դիտարկել պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների և այդ միջոցների նպատակային օգտագործումը, պահանջել ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ, անհրաժեշտ   տեղեկատվություն, փաստաթղթեր,

        տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման  և ճշտման նպատակով կազմակերպել հանդիպումներ, ստուգել օրենքների ու մեթոդաբանության համապատասխանությունը, պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր,

        հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման նպատակով հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրել, ուսումնասիրել և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն,

        աջակցություն  և մեթոդական օգնություն  ցուցաբերել  տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներում,

        պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր  վարչական վերահսկողության շրջանակներում համայնքներում մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման վերաբերյալ,

        համայնքներից, ՊՈԱԿ-ներից և այլ կազմակերպություններից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի, ինչպես նաև տարբեր ֆինանսավորումների, ստացված անդորրագրերի օգտագործման վերաբերյալ,

        Վարչության գործառույթներից բխող աշխատանքների իրականացման համար պահանջել համապատասխան նյութեր, փաստաթղթեր, տեղեկատվություն,

        Համագործակցել տարբեր մարմինների և կազմակերպությունների հետ,

        Վարչության գործառույթներից բխող աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպել մասնագիտական քննարկումներ, խորհրդակցություններ։

Պարտականությունները՝

        Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար ստուգել կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմման համար ստացված տեղեկատվությունը, հաշվետվությունները,

        կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության  միջնաժամկետ ծախսային ծրագրերի աշխատանքների արդյունքները ներկայացնել Մարզպետին, մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար  աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման վերաբերյալ մոնիտորինգ անցկացնել և տալ կարծիք,

        հետևել սոցիալական փաթեթի շահառուների շարժին, հաշվապահներին  տրամադրել տեղեկատվություն օրենքների փոփոխությունների մասին,

        Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել համապատասխան մարմինների և ստորաբաժանումների կողմից  ստացված տեղեկատվությունը և նյութերը,

        ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող  իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,

        հսկել տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման  և ճշտման,  օրենքներին ու մեթոդաբանությանը համապատասխանության ստուգման աշխատանքները,

        հսկել պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,

        հսկել հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները, ամփոփել աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր  վճարների մասին հաշվետվությունները և  սահմանված ժամկետներում տրամադրել լիազոր մարմիններին,

        ամփոփել յուրաքանչյուր ամիս Մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները և ներկայացնել Մարզպետին,

        ամփոփել  հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի, ներկայացման և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի  վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնել Մարզպետին,

        հետևել Աշխատակազմի սոցիալական փաթեթի շահառու աշխատակիցների հասանելիք գումարների հաշվարկմանը, պլանավորմանը և վճարմանը,

        հետևել Աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկին և վճարմանը,

        ամփոփել մարզային ենթակայության կազմակերպությունների լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթները,

        հետևել գնումների գործընթացին,

        տարբեր էլեկտրոնային ծրագրերի միջոցով հետևել հաշվետվությունների, հայտերի, ֆինանսավորումների մշտական տեղեկատվության ամփոփմանն ու համապատասխան մարմիններին տրամադրմանը։

3.Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1 Կրթությունը, որակավորման աստիճանը

1        Ուղղություն    Գործարարություն, վարչարարություն և իրավունք        Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

2        Ոլորտ          Գործարարություն և վարչարարություն    Սոցիալական և վարքաբանական գիտություններ

3        Ենթաոլորտ   Տնտեսագիտություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1.       Աշխատակազմի կառավարում

2.       Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3.       Որոշումների կայացում

4.       Ծրագրերի կառավարում

5.       Խնդրի լուծում

6.       Բարեվարքություն

     Ընտրանքային կոմպետենցիաներ

1.       Փաստաթղթերի նախապատրաստում

2.       Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

3.       Ժամանակի կառավարում

4.       Փոփոխությունների կառավարում

5.       Ելույթների նախապատրաստում և կազմակերպում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման  գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42