Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Գալուստ  Վաղինակի Թադևոսյան

Գալուստ Վաղինակի Թադևոսյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության. մշակույթի եւ սպորտի վարչության պետ`

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-38-70

Կենսագրություն

 

Ծնվել է 1995թ.հունվարի 18-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

Կրթություն

2001-2012 Ղ. Փարպեցու անվ. միջնակարգ դպրոց

2012-2016թթ. ՀՖԿՍՊ ինստիտուտի բակալավր

Մարզաառողջարարական ֆակուլտետ

Մասնագիտությունը` Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

2016-2017 թթ ՀՖԿՍՊ ինստիտուտի մագիստրատուրա

Մարզչամանկավարժական ֆակուլտետ

Մասնագիտությունը` Մասնագիտական մանկավարժություն `ֆիզիկական դաստիարակութ  յուն և սպորտային մարզումներ

Պարտադիր զինվորական ծառայություն

2017-2019թթ, Տավուշի մարզի  N  զորամասի  ՀՀ  ԶՈՒ  մարտական հերթապահություն (կոչումը` սերժանտ, ՀՕՊ զորքերի 3-րդ կարգ)

Զինվորական շքանշաններ ` ՀՀ բանակի գերազանցիկ, ՀՀ բանակի լավագույն մարզիկ 

Աշխատանքային փորձ

2013 -2014թթ  Երևանի հ. 173 հիմն. դպրոցում շախմատի ուսուցիչ

2014-2017թթ.  Երևանի հ. 53 հիմն. դպրոցում շախմատի ուսուցիչ

2015-2017թթ.  Երևանի Ա. Տերտերյանի անվ. արվեստի դպրոցում

2015-2017թթ.  Երևանի Էրեբունու շախմատի մարզադպրոցում մարզիչ

2016-2017թթ  Երևանի հ. 22 հիմն. դպրոցում շախմատի ուսուցիչ

2019-2022թթ. Երևանի հ. 14 հիմն. դպրոցում շախմատի ուսուցիչ

2019-2022թթ. Երևանի հ. 53 հիմն. դպրոցում շախմատի և ֆիզկուլտուրայի 

2022թ֊ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

2023թ-ի հունիսի 14-ին վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ։

 

 

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ  ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

1. Ընդհանուր դրույթներ

1.1.Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի /այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ /կրթության, մշակույթի և սպորտի վարչության /այսուհետ՝ Վարչություն/ պետ   /ծածկագիր՝ 92-30.4-Ղ4-1/

1.2. Ենթակա և հաշվետու է

Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Մարզպետին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները /7/ :

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:

1.5. Աշխատավայրը

Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.            ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը, ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն.

2.            ապահովում է մասնակցություն մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը,  պետական հանրակրթական ծրագրերի իրականացման աշխատանքները.

3.            պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովում է մասնակցություն ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձևավորման, խորհուրդներում կատարված փոփոխությունների և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթացին.

4.            ապահովում է դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման համակարգման և վերահսկման աշխատանքները  և նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

5.            ապահովում է առաջարկությունների ներկայացումը՝ ուղղված ոլորտին առնչվող իրավական ակտերի կատարելագործմանը.

6.            ապահովում  է մասնակցությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.

7.            ապահովում է վերահսկողության աշխատանքները պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության վերաբերյալ,  պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցման, շահագործման և պահպանման գործընթացի նկատմամբ.                                           

8.            ապահովում է մասնակցություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.

9.            ապահովում է մարզային ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատությունների կանոնադրությունները, նրանցում կատարված փոփոխությունները մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները.

10.          ապահովում է մասնակցություն մարզային ենթակայության հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարիֆիկացիոն  մատյանների ուսումնասիրությանը և վերլուծությանը.

11.          ապահովում է կորած և խոտանված ավարտական փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գրությունների ներկայացման, կրկնօրինակների ստացման և բաշխման աշխատանքները.

12.          ապահովում է մասնակցություն և աջակցություն նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների իրականացման աշխատանքներին.

13.          ապահովում է աջակցություն մարզային ենթակայության դպրոցների և դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի` մարզի աշակերտներին  դասագրքով ապահովելու գործընթացին.

14.          ապահովում է դպրոցականների առարկայական  օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի անցկացումը, մարզային փուլը հաղթահարած աշակերտների մասնակցությունը   օլիմպիադաների հանրապետական  փուլերին.

15.          նպաստում է մարզի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը, համագործակցում նրանց մշակութային կենտրոնների հետ.

16.          ապահովում է մարզային ենթակայության սպորտային հաստատությունների  վերահսկման աշխատանքը, մարզային  մշակութային և   սպորտային, ինչպես նաև  պետական, ազգային  ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների իրականացման աշխատանքները և նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.

17.          ապահովում է վերահսկողություն մարզում պետական մշակութային քաղաքականության իրականացման նկատմամբ, ինչպես նաև՝ աջակցում ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

18.          ապահովում է գործընթացը մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում, մարզի դպրոցականների շրջանում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման աշխատանքներում.

19.          ապահովում է աջակցության ցուցաբերում մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով.

20.          ապահովում է մասնակցություն մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.

21.          ապահովում է վերահսկողություն ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային  միջոցառումների կազմակերպման և անցկացման  ուղղությամբ.                 

22.          ապահովում է վերահսկողություն հանրակրթական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակի նկատմամբ.

23.          ապահովում է վերհսկողություն  ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին մեթոդաբանական աջակցության ցուցաբերման գործընթացում.                                                       

24.          ապահովում է օժանդակություն մանկապատանեկան   մարզադպրոցների, հանրակրթական    դպրոցների,      մարզական    հերթափոխի    պատրաստման, մարզաձևերի   զարգացման և    ֆիզիկական կուլտուրայի ու   սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացին.

25.          ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը։

Իրավունքները՝

             մարզային ենթակայության դպրոցներից պահանջել հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, կոմպլեկտավորումներ, մրցութային փաթեթները, ավարտական փաստաթղթերի ցուցատախտակները.

             Վարչության գործառույթներից բխող աշխատանքների համար պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

             մարզի պետական կրթական հաստատություններում կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու համար կազմակերպել քննարկումներ, սեմինարներ․

             վերահսկել և ներկայացնել դիտողություններ ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձևավորման, խորհուրդներում կատարված փոփոխությունների և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթացի վերաբերյալ.

             հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջել  հանրապետական օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն.

             մարզային ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատություններից ստանալ նրանց կանոնադրությունները․

             համապատասխան տեղեկատվություն ստանալ դպրոցական տարիքի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ․

             մարզի երիտասարդության հետ կազմակերպել անհրաժեշտ քննարկումներ, հանդիպումներ, համագործակցել և օժանդակել նրանց հետ տարվող աշխատանքներին. 

             հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, պարբերաբար այցելել մշակութային, մարզական հաստատություններ.

             համագործակցել ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների հետ.

             ուսումնասիրել ոլորտին առնչվող իրավական ակտերը.

             հսկողություն իրականացնել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.

 

      Պարտականությունները՝

             մարզային ենթակայության դպրոցներում իրականացնել ուսումնասիրություններ․

             հետևել վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման և նախապատրաստման աշխատանքներին․

             սահմանված ժամկետներում ընթացք տալ Վարչության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերին, գրություններին, դիմումներին.

             հետևել դպրոցական տարիքի երեխաների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման գործընթացին, ինչպես նաև նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն․

             ուսումնասիրել վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող  իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ․

             մշակութային քաղաքականության իրականացնող կազմակերպությունների հետ մշակել պլաններ, իրականացնել մարզում  համատեղ ծրագրեր, նպաստավոր պայմաններ ստեղծել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման, ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման,  տարածման և զարգացման  ուղղությամբ.

             հետևել մարզային ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատությունների կանոնադրությունները և նրանցում կատարված փոփոխությունները մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքներին.

             ամփոփել կազմակերպությունների ներկայացրած տարիֆիկացիոն  մատյանների ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել համապատասխան դիտարկումներ, ինչպես նաև մարզպետի հաստատմանը ներկայացնել տարիֆիկացիոն մատյանները.

             հետևել կորած և խոտանված ավարտական փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գրությունների ներկայացման, կրկնօրինակների ստացման և բաշխման աշխատանքներին.

             ամփոփել դպրոցականների առարկայական  օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերի անցկացման գործընթացը և հետևել մարզային փուլը հաղթահարած աշակերտների մասնակցությանը օլիմպիադաների հանրապետական  փուլերին.

             մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական,  ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների անցկացնելու համար համապատասխան կազմակերպություների հետ մշակել միջոցառումների պլան և վերահսկել ըստ ժամանակացույցի միջոցառումների նախապատրաստական և իրականացման աշխատանքները.

             ուսումնասիրել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակի նկատմամբ վերահսկողության արդյունքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

             հետևել ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին մեթոդաբանական աջակցության ցուցաբերման աշխատանքներին.                                                       

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճան

1.            Ուղղություն    Կրթություն     Հումանիտար գիտություններ և արվեստ

2.            Ոլորտ Կրթություն     Բանասիրական գիտություններ

3.            Ենթաոլորտ                     Բանասիրություն

 3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային  ստաժ կամ կրթության կամ մշակույթի կամ սպորտի  բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1.   Աշխատակազմի կառավարում

2.  Քաղաքականության վերլուծություն, մոնիտորինգ

3.  Որոշումների կայացում

4.  Ծրագրերի կառավարում

5.  Խնդրի լուծում

6.  Բարեվարքություն

 Ընտրանքային կոմպետենցիաները

1.            Փոփոխությունների կառավարում

2.            Կոնֆլիկտների կառավարում

3.            Ժամանակի կառավարում

4.            Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

5.            Փաստաթղթերի նախապատրաստում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման  շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման  գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46