Մարզպետարան
Կառուցվածք

Էդգար Փարվանյան
Մարզպետի տեղակալ
0232- 3-27-58
Կենսագրություն
ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1980թ. նոյեմբերի 4-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2009 թ․ ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտը:
2013 թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2005-2007 թթ․ Սիփանի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես զինղեկ։
2008-2009 թթ․ համակարգել է ԵԱՀԿ գրասենյակի Արագածոտնի մարզի «ՕՐՀՈՒՍ» կենտրոնը:
2010-2018 թթ․ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տնօրենն է եղել:
Եղել է Ապարան քաղաքի ավագանու անդամ:
2022 թ․ հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1998-2000 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է։
Գործառույթներ / իրավասություններ
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: