Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արայիկ  Հակոբյան

Արայիկ Հակոբյան

Հողաշինության-հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 36515

Կենսագրություն

 

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

15 հունիս 1980 թ. ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկետափ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1997-2001թթ.- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետ, հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության բակալավր

2001-2003թթ.- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրա, հողաշինարար - մագիստրոսի որակավորում

2005-2009թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպերանտուրա, հողաշինարարություն մասնագիտությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

12.09.2005 թ. մինչ օրս -Հայաստանի ազգային ագրարային համալսարան, հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոն, ասիստենտ,

2006-2016 թթ. -,,Արագած բիզնես,, ՍՊԸ, տնօրեն

2012-2016 թթ.- համատեղության կարգով ,,Արագած բիզնես,, ՍՊԸ, աանշարժ գույքի չափագրաման, գնահատման եւ գեոդեզիայի բաժնի պետ

07.06.2016-01.09.2016 թթ.- ՀՀ ԳԱԱ ,,Փորձաքննությունների ազգային բյուրո,, ՊՈԱԿ, շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ

2016 թ. սեպտեմբերի 20-ից ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմի Հողաշինության եւ հողօգտագործման բաժնի-մարզային հողային պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2003-2005թթ.- ՀՀ Զինված ուժեր, դասակի հրամանատար, լեյտենանտ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ԱՅԼ

Վերապատրաստումներ եւ որակավորումներ`


2011թ.-TEMPUS ծրագրի շրջանակներում Ժամանակակից գեոդեզիական գործիքներ, Տեխնոլոգիաների արքայական ինստիտուտ, Ստոքհոլմ, Շվեդիա

2011թ.-TEMPUS ծրագրի շրջանակներում Երկրատեղեկատվական համակարգեր (GIS), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան,

2016 թ.- ,,Շինարարատեխնիկական,, փորձաքննության տեսակի ,,Շինարարական օբյեկտների եւ դրանց հետ ֆունկցիոնալ կապված տարածքների հետազոտություն, այդ թվում նաեւ գնահատման նպատակով,, փորձաքննություններ նշանակելու եւ կատարելու դատաիրավական կարգավորման խնդիրները, ՀՀ ԳԱԱ ,,Փորձաքննությունների ազգային բյուրո,, ՊՈԱԿ, Երևան, Հայաստան

15.12.2011 թ.- Քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում` տրված ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից

22.06.2016 թ. ,,Շինարարատեխնիկական հետազոտություն,, մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում` տրված ՀՀ ԳԱԱ-ի կողմից

Հեղինակ է 4 գիտական հոդվածի եւ 6 մեթոդական ցուցումների

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010թ. փետրվարի 23-ի թիվ 13-Ա որոշման

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ի Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ-ՄԱՐԶԱՅԻՆ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
61-2.2-26
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) աշխա¬տ¬ա¬կազ¬մի (այսուհետ՝ Աշխատակազմ ) հողաշինության և հողօգտագործման բաժնի-մարզային հողային պետական տեսչության (այ¬սուհետ՝ Տեսչություն) պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառա¬յու¬թյան գլխա¬վոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:
2.Տեսչության պետին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հան¬¬րա¬պե¬տության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշ¬¬¬տո¬նից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3. Տեսչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:
4. Տեսչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Տեսչության աշխատողները:
5.Տեսչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Տեսչության առաջատար մասնագետը:Տեսչության պետը Տեսչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
6. Տեսչության պետը`
ա)կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը.
բ)կատարում է Մարզպետի կողմից վարվող քաղաքականության մասով` Մարզպետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
գ)պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

III. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7.Տեսչության պետը՝
ա)լուծում է Տեսչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիր

ներ, ընդունում որոշումներ.
բ) Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

IV. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
8.Տեսչության պետը՝
ա)Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ.
բ)Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ)Մարզպետարանի նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին (խորհրդակցություններին).
դ)ապահովում է Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
ե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին .
զ)Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկյացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:

V. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ
9. Տեսչության պետը`
ա)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ) բացահայտում, վերլուծում և գնահատում է Տեսչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:

VI. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10. Տեսչության պետը`
ա)ունի գեոդեզիա (երկրաբաշխություն) և քարտեզագրություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական , կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների , մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պշտոնի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ հողային օրենսգրքի, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՙՀայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին՚ ՆՀ-728 հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու¬թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե)տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների /Ցանկեր N 1, N 2/:

VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Տեսչության պետը`
ա)վերահսկում է Արագածոտնի մարզի ¥այսուհետ` Մարզ)համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը.
բ) վերահսկում է Մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանումը .
գ)կազմակերպում է Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում պատվիրատուի գործառությունները.
դ)կազմակերպում է Մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով կառավարության հաստատմանը ներկայացնելու աշխատանքները.
ե) կազմում է Մարզի հողային հաշվեկշիռը.
զ)վերահսկողություն է իրականացնում Մարզի տարածքում հողաշինարարության , հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերահսկում ապօրինի հողօգտագործումը.
է)վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը հողային հարաբերությունների բնագավառում.
ը)վերահսկողություն է իրականացնում համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի նկատմամբ.
թ)համակարգում է համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը.
ժ)կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող վարձակալության տրամադրված հողերի վարձավճարների գանձման և նոր պայմանագրերի պետական գրանցման աշխատանքները.
ժա)կազմակերպում է համայնքների հողերի գոտիավորման և օգտագհործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի իրականացման աշխատանքները.
ժբ)կազմակերպում է Մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման աշխատանքները
ժգ)կազմակերպում է ընթացիկ ստուգումներ մարզպետի կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան` ըստ համայնքների, համաձայնեցնլով իրավական հսկողության բարձրագույն մարմնի հետ.
ժդ)իրականացում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ.
ժե)համակարգում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացը.
ժզ)համակարգում է մարզի տարածքում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը.
ժէ)իրականացնում է վերահսկողություն մարզի տարածքում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի նպատակային օգտագործման գործընթացի նկատմամբ
ժը)կազմակերպում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները .
ժթ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Տեսչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ի)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Տեսչության քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իա)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում Տեսչության քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Տեսչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին
իգ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իդ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Տեսչության աշխատանքային ծրագրերը.
իե)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Տեսչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ)ստորագրում է Տեսչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ)Տեսչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իը)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Տեսչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իթ)Տեսչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Տեսչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ(սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

VIII.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

12.Տեսչության պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 10:13:33