Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Մերի Ռազմիկի Դատումյան
ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական
/+374 232/ 3-24-64
Կենսագրություն
Ծնվել է 1978 թ․ մարտի 4-ին, քաղաք Աշտարակում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984-1994 թթ․ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոց։
1994-1998 թթ. Աշտարակի Ն.Աշտարակեցու անվան համալսարան, ստացել է տնտեսագետի որոկավորում։
2017 թ․ ՄՖԲ ֆինանսական ակադեմիա, ստացել է տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում։
2025թ. սեպտեմբերից ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մագիստրանտ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2025թ֊ի ապրիլի 30-ին մարզպետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական ։
2022թ․ փետրվարի 8-ին մարզպետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական։
2021 թ․ դեկտեմբերի 5-ից Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ։
2021 թ. մարտ –հունիս- ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի օգնական (հասարակական հիմունքներով)։
2018 թ. հուլիս –2022թ․ փետրվար- ՔՊ կուսակցության Աշտարակի տարածքային գրասենյակի քարտուղար։
2014 - 2016 թթ.- Ա/Ձ Արուսյակ Սարգսյան, արտադրության համասեփականատեր և հիմնադիր։
2012 թ. մայիս - 2014թ. մայիս -«Նուեվա Վիստա» ՍՊԸ,ա վիատոմսերի վաճառքի մենեջեր։
2012 թ. մայիս - 2014թ. մայիս, Ա/Ձ Սարգիս Աղումյան, թարգմանիչ (փաստաթղթերի թարգմանություն (հայերեն-ռուսերեն))։
2003- 2020 թթ․- Ա/Ձ Մերի Դատումյան, տնօրեն։
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2019 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2022 թ․ և 2025 թ․ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աշտարակի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
ԱՅԼ
«Օգնության ձեռք» նախաձեռնության համահեղինակ, «Օգնության ձեռք զինվորին» նախաձեռնության հեղինակ։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետն ունի երկու խորհրդական և երկու օգնական, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը:
Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը: / ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կանոնադրություն/


