Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Մամիկոն Աբգարյան

Մամիկոն Աբգարյան

Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 33870

Կենսագրություն

 ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
20 հունվար, 1960թ., Ախալքալաքի շրջան, գյուղ Էխտիլա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1967-1977թթ - Ախալքալաքի շրջան, Էխտիլայի միջնակարգ դպրոց
1977-1981թթ - Երեւանի Խ.Աբովյանիան ավան հայկական մանկավարժական ինստիտուտ, մաթեմատիկայի ֆակուլտետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1981-1989թթ.- Աշտարակի թիվ 18 օժանդակ-գիշերօթիկ դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ և դաստիարակ
1989-1998թթ. - Նոր Ամանոսի մսուր – մանկապարտեզ, տնօրեն
1990-1998թթ.- Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց, մաթեմատիկայի ուսուցիչ
1998-2016թթ- Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց, տնօրեն
2002-2006թթ - Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց, Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն, Պետության և իրավունքի հիմունքներ առարկաների ուսուցիչ
2006-2010թթ.-Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց, Կիրառական տնտեսագիտություն առարկայի ուսուցիչ
2006-2011թթ-Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց, Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ
2011-2012թթ- ԿԳՆ ԾԻԳ-ի <<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրերի խորհրդատու
2016թ - <<Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա>> ուսումնական հաստատություն, ղեկավարման իրավունք /հավաստագիր / ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստող

2016-2017թթ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարանաի աշխատակազմի կրության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ անդամ

ԱՅԼ
1999թ-ավարտել է TACIS-CAFOD-DPIG կողմից կազմակերպված <<Ծրագրի պլանավորման, առաջարկի ձևակերպման և գումարների հայթայթման>> դասընթացները


2002թ-մասնակցել է Կրթական Ծրագրերի Կենտրոն գրասենյսակի կողմից ԴԲԾ -ին

2002թ - մասնակցել է Այռեքս / Միջազգայի հետազոտությունների և փոխանակման խորհուրդ կազմակերպության <<Համայնքային կապեր >> ծրագրով ԱՄՆ-ում կազմակերպված կրթական համակարգի դասընթացներին

2002թ.- ավարտել է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ծրագրի կողմից կազմակերպված Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն, Պետության և իրավունքի հիմունքներ առարկաների վերապատրաստման դասընթացները


2005-2006թթ.-ավարտել է <<Այռեքս / Միջազգային հետազոտությունների փոխանակման խորհուրդ/ >> կազմակերպության` Հայաստանում միջին դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

2006թ.- ավարտել է <<Հայաստանի պատանեական նվաճումներ>> ծրագրի կողմից կազմակերպված Կիրառական տնտեսագիտություն առարկայի վերապատրաստման դասընթացները


2008- 2009թթ.-ավարտել է ԱՄՆ ՄԶԳ <<Համայնքային կարողությունների և ունակությունների զարգացում>> կողմից կազմակերպված դասընթացները


2009թ.-ավարտել է <<ՏՀՏ-ն որպես դասավանդման և ուսուցման այլընտրանքային միջոց>> Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացները


2010թ-մասնակցել է <<Կրթության որակ և համապատասխանություն >> ԾԻԳ-ի վարկային ծրագրին


2011թ-մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու հավակնություն ունեցող անձանց համար ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած վերապատրաստման դասընթացներին և ստացել հավաստագիր


2015թ-մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու հավակնություն ունեցող անձանց համար Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիայի իրականացրած վերապատրաստման դասընթացներին և ստացել հավաստագիր

2016թ,-ՀՀ եզդիների ազգային միության կողմից պարգեւատրվել է ,,ՀՀ եզդիների ազգային հերոս,, մեդալով

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու երեխա, չորս թոռ

 

Գործառույթներ / իրավասություններ

Հավելված

ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010թ. փետրվարի 23-ի թիվ 13-Ա որոշման

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ի Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

61-2.1-5

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) կրթության, մշակույթի և սպորտի վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
2.Վարչություն պետին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արագածոտնի մարզպետը (այսուհետ՝ Մարզպետ):

II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.Վարչություն պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին :
4.Վարչություն պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Վարչության բաժինների պետերը.
5.Վարչություն պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժնի պետերից մեկը: Վարչության պետը Վարչության բաժինների պետերից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:
6.Վարչության պետը՝
ա)կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Վարչության ընթացիկ գործունեությունը.
բ)կատարում է Մարզպետի կողմից վարվող քաղաքականության մասով Մարզպետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
գ)պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:


III . ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7.Վարչության պետը
ա)լուծում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ և ընդունում որոշումներ.
բ)Վարչության բաժինների պետերին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.


IV. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

8.Վարչության պետը ՝
ա)Մարզպետարանի ներսում շփվում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Մարզպետի գրասենյակի աշխատողների հետ
բ)Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի, Աշխատակազմի ղեկավարի
տեղակալի,Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ)Մարզպետարանի նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցում է Մարզպետարանի նիստերին (խորհրդակցություններին).
դ)ապահովում է Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
ե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին.
զ)Աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է ՀՀ և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:


V .ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

9.Վարչության պետը՝
ա)Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը,վերլուծմանը և գնահատմանը,ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը,վերլուծմանը և գնահատմանը,ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
գ)Բացահայտում,վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ,ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը:
VI ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.Վարչության պետը ՝
ա)ունի կրթություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
բ)ունի ՀՀ Սահմանադրության, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚, ՙՄշակութային օրենսդրության հիմունքների մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙԿրթության մասին՚, ՙՊետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՙ Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին ՚ թիվ ՆՀ- 728 հրամանագրի, ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի ՙ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին՚ թիվ 1808-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե)տիրապետում է անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների, ունակությունների /Ցանկեր N 1,2/:


VII . ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.Վարչության պետը՝
ա)ապահովում է ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն.
բ)վերահսկում և ապահովում է պետական հանրակրթական ծրագրերի իրականացման աշխատանքները.
ա)ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը
գ)վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
դ)համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.
ե)վերահսկում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ներին ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրութան, վերլուծության և ՝մարզպետի հաստատմանը ներկայացնելու աշխատանքները .
զ)վերահսկում է հիմնական և միջնակարգ կրթության մասին վկայականների,ատեստատների և դիպլոմների ստացման և բաշխման աշխատանքները.
է)նպաստում է մարզի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը, համագործակցում նրանց մշակութային կենտրոնների հետ.
ը)վերահսկում է Հանրապետական օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի անցկացումը.
թ)ապահովում է մարզի մասնակցությյունը օլիմպիադայի հանրապետական փուլին
ժ)աջակցում է մարզի դպրոցների և ԿԳ նախարարության ԾԻԳ-ի դասագրքերի շրջանառու հիմնադրամի`մարզի աշակերտներին դասագրքով ապահովելու գործընթացին.
ժա)վերահսկում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումը.
ժբ)վերահսկում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական , ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների իրականացման աշխատանքները.
ժգ)նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
ժդ)վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւնների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
ժե)իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ.
ժզ)վերահսկում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը մարզում
ժէ) վերահսկում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանմանը , տարածմանը և զարգացմանը.
ժը)համակարգում և վերահսկում է մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեությունը.
ժթ) վերահսկում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները
ի)իրականացնում է վերահսկողություն մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
իա)իրականացնում է վերահսկողություն հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման աշխատանքներում
իբ)համակարգում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների ¥մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ¤ գործունեությունը.
իգ)աջակցության է ցուցաբերում մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով.
իդ)ապահովում է մասնակցություն մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.
իե)համակարգում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը.
իզ)իրականացնում է վերահսկողություն մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների կազմակերպման և անցկացման ուղղությամբ.
իէ)իրականացնում է վերահսկողություն մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախագծերի կազմման և ներկայացման աշխատաններում
իը)իրականացնում է վերահսկողություն ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային միջոցառումների կազմակերպման և անցկացման ուղղությամ.
իթ)վերահսկողության է սահմանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ՙֆիզիկական կուլտուրա՚ առարկայի դասավանդման վիճակի վրա .
լ)իրականացնում է վերահսկողություն ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին մեթոդաբանական աջակցության ցուցաբերման գործընթացում .
լա)աջակցություն է ցուցաբերում համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում
լբ)իրականացնում է վերահսկողություն Հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման գործընթացներում.
լգ)օժանդակում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացին .
լդ)հաշվառում և ֆինանսավորում է "Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում" ծրագրի շրջանակներում մարզ գործուղված ուսուցիչներին.
լե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը
լզ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լէ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին,
լը)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լթ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն . խ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խա)Վարչության լիազորությունների շրջանակում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր , զեկուցագրեր և ալյ գրություններ.
խբ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրա¬գրե¬րը.
խգ)ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
խդ)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խե)Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ծ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծա)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

VIII ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ


12.Վարչության պետին Օրենքով սահմանված կարգով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ց Ա Ն Կ N 1

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. Աշխատանքային պլանի մշակում
2. Արդյունքների ապահովում
3. Թիմային աշխատանք
4. Հաղորդակցություն
5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում
6. Միջանձնային հարաբերություններ
7. Մտածողության ոճեր
8. Նպատակների սահմանում
9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում
10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

ՑԱՆԿ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՍՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 


1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում
2. Առաջնորդման ոճեր
3. Բողոքների բավարարում
4. Ժամանակի կառավարում
5. Ծառայությունների մատուցում և կառավարում
6. Ծրագրերի մշակում և կառավարում
7. Ռեսուրսների բաշխում և կառավարում
8. Շահադրդում
9. Պատվիրակում
10. Սթրեսի կառավարում
11. Փոփոխությունների կառավարում
12. Քաղաքականության մշակում և իրականացում
13. Ֆինանսների կառավարում
14. Խնդիրների լուծում
15. Որոշումների կայացում
16. Բանակցությունների հմտություններ
17. Ելույթների հմտություններ
18. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
19. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում
20. Կոնֆլիկտների կառավարում
21. Ուսուցում գործողությունների միջոցով

 

 

 .

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 15:48:18