Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

թափուր է

թափուր է

Քարտուղարության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3 21 74

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

 ՀավելվածN 4
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2010 թվականի_հունիսի 17-ի
N_87-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի/ այսուհետ` Մարզպետարան/ քարտուղարության /այսուհետ` Վարչություն/ լիազորություները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի / այսուհետ` Մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
2.Քարտուղարությունը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ղեկավարում է քարտուղարության պետը:
Քարտուղարության պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.Քարտուղարությունն իր լիազորությունների շրջանակներում`
ա) ապահովում և վերահսկում է էլեկտրոնային փաստաթղթաշարժի իրականացման աշխատանքները ՙMulberry՚ համակարգի միջոցով.
բ)օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկում է քաղաքացիների առաջարկությունները« դիմումները եւ բողոքները, պատասխանում դրանց և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ.
գ)կազմակերպում է քաղաքացիների դիմումների և առաջարկությունների նախնական քննարկումներ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ.
դ)վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների դիմում-բողոքների, նամակների և առաջարկների եռամսյակային և տարեվերջյան հաշվետվությունների կազմման, նախարարություններից և այլ գերատեսչություններից մարզպետարան առաքված գրությունների տարեվերջյան ամփոփման և դրանց ԶԼՄ-ներին տրամադրման աշխատանքներին.
ե)Մարզպետի մակագրության է ներկայացնում մուտքագրված փաստաթղթերի կատարման հանձնարարականները.
զ)վերահսկում է կատարման հանձնարարականում նշված ժամկետներում փաստաղթղթերի կատարումն ու օրենքով սահմանված ժամկետներում դրանց պատասխանների առաքման գործընթացը.
է)վերահսկում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանի վարման և նրանց պետական արխիվ հանձնելու աշխատանքներին.
ը)վերահսկում է մարզպետարանի արխիվ հանձնվող` նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, մարզպետի որոշումների օրինակները
թ)վերահսկում է մարզպետարանում ստացված թղթակցությունների ընդունման, գրանցման և ընթացք
տալու աշխատանքներին.
ժ)վերահսկում է մարզի խորհրդի նիստերի արձանագրման աշխատանքներին.
ժա)իրականացվում է գրավոր հարցումների գործավարություն քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին.
ժբ)կազմակերպում է մարզպետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցող խորհրդակցությունների արձանագրումը և տրված հանձնարարականների առաքումը ըստ պատկանելության.
ժգ)օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
ժդ)ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է Մարզպետի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների , նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.
ժե)վերահսկում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը .
ժզ)իրականացնում է հսկողություն Աշխատակազմի էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի ապահովման աշխատանքներում .
ժէ)վերահսկում և կազմակերպում է մարզպետարանի աշխատակազմի նյութատեխնիկական մատակարարման աշխատանքները.
ժը)կազմակերպում է մարզպետարանի վարչական շենքի շահագործման, պահպանության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.


III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ


4.Քարտուղարությունը կազմված է ընդհանուր բաժնից և վարչատնտեսական խմբից :
5. Քարտուղարությունն իր գործունեությունն իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով:
6. Քարտուղարության գործունեությունը համակարգում և վերահսկում է Աշխատակազմի ղեկավարը:
7. Քարտուղարության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը:
8. Քարտուղարության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 17:16:44