Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Անդրանիկ Գագիկի Միրզոյան

Անդրանիկ Գագիկի Միրզոյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3 -65-15

Կենսագրություն

Ծնվել է 1979թ-ի   փետրվարի  14֊ին ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1985-1995թթ.-Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոց

1995-2000թթ.-Գյուղատնտեսական ակադեմիա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2003-2005թթ.-Աշտարակի քաղաքապետարանի առևտրի և տրանսպորտի բաժնի պետ

2006-2018թթ.- Պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչ

2019-2020թթ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության-հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչության առաջատար մասնագետ

2020թ. ապրիլի 14- նշանակվել է  ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնում

2023թ-ի հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի  հողաշինության բաժնի պետ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1997-1999թթ. ԼՂՀ ՊԲ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Անկուսակցական

ԱՅԼ

1999-2002թթ.- Աշտարակ քաղաքի ավագանու անդամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր 

 

Գործառույթներ / իրավասություններ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ /ծածկագիր՝ 92-30.1-Ղ5-1/

1.2. Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը:

1.5. Աշխատավայրը

Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.       Բաժնի իրավասությունների շրջանակներում սահմանված կարգով ապահովում է Արագածոտնի մարզի /այսուհետ՝ մարզ/ բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը.

2.       ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության  փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցումը կամ հիմնավորված մերժումը.

3.       Բաժնի իրավասությունների շրջանակներում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում  ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին.

4.       ապահովում է  վերահսկողություն մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի, մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանման,   կազմում է  մարզի  հողային  հաշվեկշիռը, ապահովում մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով կառավարության հաստատմանը ներկայացնելու աշխատանքները.

5.       ապահովում է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում պատվիրատուի գործառությունները, համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի  իրականացման աշխատանքները.

6.       ապահովում է վերահսկողություն համայնքների ղեկավարների գործունեությունը հողային հարաբերությունների բնագավառում, հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում ապօրինի հողօգտագործումը.

7.       ապահովում է համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը, մարզի տարածքում հանրապետական և տարածքային  հողաշինարարական նախագծերի իրականացման  աշխատանքները.

8.       ապահովում և իրականացնում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ.

9.       ապահովում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացը.

10.     ապահովում և իրականացնում է վերահսկողություն մարզի տարածքում, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի նպատակային օգտագործման գործընթացի  նկատմամբ.

11.      Բաժնի իրավասությունների շրջանակներում ապահովում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացություն տալու աշխատանքները:

Իրավունքները՝

        Բաժնի իրավասություններից բխող առաջարկություններ ներկայացնել, վերլուծություններ իրականացնել, ներկայացնել  դիտարկումներ և հիմնավորումներ.

        ուսումնասիրել ոլորտին առնչվող իրավական ակտեր, նախագծեր.

        հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ՝ մասնակից դարձնելով ոլորտի պատասխանատու անձանց, մասնագետների և փորձագետների.

        ուսումնասիրել համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը.

        ուսումնասիրել քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ  առաջարկության համաձայնեցումը կամ հիմնավորված մերժումը.

        հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համայնքի ղեկավարներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, պարբերաբար այցելել համայնքներ.

        պարբերաբար այցելել համայնքներ իր կողմից սպասարկվող ոլորտն ուսումնասիրելու, կատարվող աշխատանքները, բացթողումները բացահայտելու համար.

        ուսումնասիրել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացը. 

Պարտականությունները՝

        պարբերաբար ստուգումներ իրականացնել մարզի համայնքներում՝ մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանման նպատակով.

        Մարզի համայնքներում իրականացնել ուսումնասիրություններ

        հետևել բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման և նախապատրաստման աշխատանքներին

        սահմանված ժամկետներում ընթացք տալ Բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերին, գրություններին, դիմումներին.

        ստուգել, ճշտել  տրամադրված մրցութային փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,

        սահմանված ժամկետներում հետևել բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմմանը.

        հետևել մարզի տարածքում, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի նպատակային օգտագործման գործընթացին.

        տրամադրել մեթոդական օժանդակություն և խորհրդատվություն համայնքների ղեկավարներին քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ.

        աջակցել մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման աշխատանքներին.

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1.  Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության կամ բնապահպանության բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ

 3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

 Ընդհանրական կոմպետենցիաներ

1.   Աշխատակազմի կառավարում

2.  Քաղաքականության վերլուծություն, մոնիտորինգ

3.  Որոշումների կայացում

4.  Ծրագրերի կառավարում

5.  Խնդրի լուծում

6.  Բարեվարքություն

 Ընտրանքային կոմպետենցիաներ՝

        Փոփոխությունների կառավարում

        Ժամանակի կառավարում

        Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

        Փաստաթղթերի նախապատրաստում

        Տարածքային կառավարում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

        Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46