Պաշտոնական էլ. փոստ
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մարզպետարան
Կառուցվածք

Մուշեղ Աբգարյան
Մարզպետի տեղակալ
+374 0232 3 27 58
Կենսագրություն
ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
21 մայիսի, 1982 թ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1996-1999 թթ. - Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. - Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2006-2013թթ.-Քուչակի միջնակարգ դպրոց, պատմության եւ իրավագիտության ուսուցիչ (համատեղության կարգով)
2008–2011 թթ. - Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 25-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2004–2006 թթ. - ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում, նռնականետային դասակի հրամանատար:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ԱՅԼ
2015թ.-պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Հ.Ք.Բաղրամյանի անվան մեդալով
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: / ՀՀ նախագահի "ՀՀ մարզերում պետական կառավարմա ն մասին " հրամանագիր թիվ 728 /
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: /ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կանոնադրություն /