Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 32368

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
01 ապրիլի, 1958 թ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Քուչակ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1966-1973թթ.-Քուչակի միջնակարգ դպրոց
1973-1977թթ.- Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկում
1978-1984թթ.-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որակավորումը՝ ինժեներ-մեխանիկ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1977-1981թթ.- Երևանի թիվ 1 հացի գործարան, բանվոր
1981-1984թթ.-,,Երևան նախագիծ,, ինստիտուտ, տեխնիկ, ինժեներ
1984-1989թթ.-,,Էլբրուս,, հատուկ կոնստրուկտորական բյուրո, ինժեներ, կադրերի բաժնի և կադրերի ուսուցման բյուրոյի պետ
1989-1990թթ.-,,Բրեստմարզշին,, 303 ՇՄՇ, կադրերի բաժնի պետ
1990– 1995թթ. – ՀՀ Քաղաքաշինության նախարարության ,,Ապարանշին,, համաշինարարական պետական ձեռնարկություն, կադրերի վարչության պետ
1995 -1996թթ. - ՀՀ Ժող.պատգամավորների Ապարանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե, պատասխանատու քարտուղար
1996-2000թթ. - ՀՀ Արագածոտնի մարզպետարան, կադրերի բաժնի պետ
2000-2008թթ.-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարան, աշխատակազմի ղեկավար
2009 – 2018թթ. -,,ԱԼՖԱ –ՖԱՐՄ,, ՓԲԸ, մեծածախ վաճառքի բաժնի գործավար
2018 թ. հունիսի 29-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
,,Քաղաքացիական պայմանագիր,, կուսակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Չամուսնացած

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: / ՀՀ նախագահի "ՀՀ մարզերում պետական կառավարմա ն մասին " հրամանագիր թիվ 728 /

 

 

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: /ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կանոնադրություն /

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 15:56:21