Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Կարինե Հովհաննեսի Վարսանյան

Կարինե Հովհաննեսի Վարսանյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-21-74

Կենսագրություն

Ծնվել է 1975թ-ի   փետրվարի 1 ,  ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ  քաղաքում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981-1991թթ.- Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոց

1991-1996թթ.- Երևանի պետական համալսարանի արևելագիտության  ֆակուլտետ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

«Սոցիալական  աջակցության հիմնահարցերը ՀՀ-ում» N371, /Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային  ինստիտուտ, 2010/

«Սոցիալական  աշխատանքը երեխաների պաշտպանության ոլորտում» Եվրոհանձնաժողով /2007-2009թթ/

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1996-1997թթ.-
 Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթի լրագրող

1996-2007թթ.-Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աշտարակի  թիվ 4 միջնակարգ դպրոցում

2007-2010թթ- Արագածոտնի մարզպետարանի  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար

2010-2012թթ- Գրասենյակի ղեկավար  Արագածոտն ԳԱՄԿ  ՊԲԸ-ում

2011-2012թթ- Մարզային համակարգող  «Փրկենք  երեխաներին» միջազգային կազմակերպությունում

2023թ-ի հունիսի 15-ին վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության բաժնի պետ


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

   Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության (այսուհետ՝ Վարչություն)  փաստաթղթաշրջանառության բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝  92-31.2-Ղ5-2)

1.2. Ենթակա և հաշվետու է

   Բաժնի պետը անմիջական  ենթակա և հաշվետու  է Վարչության պետին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

      Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի  աշխատողները: 

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

      Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է  Բաժնի ավագ մասնագետը:

1.5. Աշխատավայրը

     Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1)       ապահովում է էլեկտրոնային փաստաթղթաշարժի իրականացման աշխատանքները «Mulberry2» համակարգի միջոցով,

2)       ապահովում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների մուտքագրման, ըստ ենթակայության պատասխանների տրամադրման աշխատանքները,

3)       ապահովում է քաղաքացիների դիմում-բողոքների, նամակների և առաջարկների  ամենամսյա և տարեվերջյան  հաշվետվությունների կազմման, նախարարություններից  և այլ գերատեսչություններից Մարզպետի աշխատակազմ առաքված գրությունների տարեվերջյան  ամփոփման աշխատանքները,

4)       ապահովում է Մարզպետի աշխատակազմում ստացված թղթակցությունների ընդունման, գրանցման, հանձնարարականներում նշված ժամկետների պահպանման, սահմանված ժամկետներում դրանց պատասխանների առաքման գործընթացը,

5)       ապահովում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանի վարման  և նրանց պետական արխիվ հանձնելու աշխատանքների գործընթացը,

6)       ապահովում է մարզի խորհրդի նիստերի, Մարզպետի, տեղակալների, գլխավոր քարտուղարի մոտ տեղի ունեցող խորհրդակցությունների արձանագրման և տրված հանձնարարականներն ըստ պատկանելիության առաքման աշխատանքները,

7)       ապահովում է  Մարզպետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրի կազմման, հաստատման և ՀՀ վարչապետին ներկայացման հետ կապված աշխատանքները,

      Իրավունքները՝

        ըստ անհրաժեշտության «Mulberry2» համակարգում կատարել տվյալների փոփոխություններ,

        համագործակցել համապատասխան մարմինների և Մարզպետի աշխատակազմ դիմում, գրություններ ներկայացնող կազմակերպությունների ու անձանց հետ և ստանալ մուտքագրման ենթակա փաստաթղթերը,

        ծանոթանալ ստացված փոստի բովանդակությանը, անհրաժեշտության դեպքում ելից գրություններով ուղարկողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կամ ժամկետների վերաբերյալ, ցուցաբերել մեթոդական օժանդակություն,

        փաստաթղթերի սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում համապատասխան անձին/մարմնին տեղյակ պահել արձանագրված անճշտության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում հետ վերադարձնել այն համալրելու համար,

        հետևել  քաղաքացիների դիմումների ընթացքին, գրանցել Թեժ գծի զանգերը, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, իրականացնել տվյալների ճշգրտումներ,

        ստանալ մարզի խորհրդի նիստերի օրակարգերը և Մարզպետի, Մարզպետի տեղակալի կամ Գլխավոր քարտուղարի մոտ կայանալիք խորհրդակցությունների նյութերը,

        Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել իր գործառույթների իրականացմանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, հիմնավորումներ, ստանալ  տեղեկատվություն Մարզպետի, Մարզպետի տեղակալի և  գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման վերաբերյալ, տեղեկացնել ժամկետների մասին,

        նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, հաշվետվություններ, զեկուցագրեր,   բաշխել տեղեկագրերը,

Պարտականությունները՝

        Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել ներկայացված առաջարկությունները, ուսումնասիրել հիմքերը, նյութերը, ստուգել տրամադրված լրացուցիչ փաստաթղթերը, կատարել «Mulberry2» համակարգում տվյալների փոփոխություններ կատարելու համար ստուգել ստացված տեղեկատվությունը,

        ներկայացնել ժամկետանց հանձնարարականների, գրությունների, դիմումների կատարման վերաբերյալ զեկուցագրեր, հստակեցնել ժամկետները, «Mullberry2» համակարգում սահմանել նոր ժամկետներ ըստ անհրաժեշտության,

        ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը, ստուգել ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը,     

        առցանց եղանակով,  Մարզպետի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, ինչպես նաև առձեռն ստացված գրությունները մուտքագրել էլեկտրոնային համակարգ,

        ուսումնասիրել Մարզպետի աշխատակազմին հասցեագրված փաստաթղթերի հիմքերը, ստուգել ամբողջականությունը, փաստաթղթերի սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում համապատասխան անձին/մարմնին տեղյակ պահել արձանագրված անճշտության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում հետ վերադարձնել այն համալրելու համար,

        ներկա գտնվել մարզի խորհրդի նիստերին և Մարզպետի, նրա  տեղակալների կամ գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող խորհրդակցություններին, կազմել արձանագրության նախագիծ, Մարզպետի կամ գլխավոր քարտուղարի կողմից հաստատված արձանագրությունը մուտքագրել էլեկտրոնային համակարգ՝ շրջանառելու նպատակով՝ տեղադրել, հասցեավորել և առաքել հասցեատերերին,

        Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին պարբերաբար ծանուցել  կատարվելիք հանձնարարականների  ժամկետների մասին,

        հետևել  քաղաքացիների դիմումների ժամկետներին և տրամադրել տեղեկատվություն,

        ուսումնասիրել  առաքման ներկայացված փաստաթղթերը, ստուգել ռեեստրները,

        ուսումնասիրել Բաժնի գործառույթները կանոնակարգող և իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ներկայացնել առաջարկություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1.  Կրթություն, որակավորման աստիճանը

  Բարձրագույն կրթություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1. Աշխատակազմի կառավարում

2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3. Որոշումների կայացում

4. Ծրագրերի կառավարում

5. Խնդրի լուծում

6. Բարեվարքություն   

 Ընտրանքային կոմպետենցիաներ

1.       Փաստաթղթերի նախապատրաստում

2.       Փոփոխությունների կառավարում

3.       Ժամանակի կառավարում

4.       Բողոքների բավարարում

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու  լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների  իրականացման արդյունքում  այլ  անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46