Մարզպետարան
Կառուցվածք
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքացիական պաշտոնների անվանացանկը առ 05.12.2019թ.

Վրույր Բարխուդարյան
Մարզպետի խորհրդական
/+374 232/ 32464
Կենսագրություն
ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
8 հոկտեմբերի, 1953 թ. Վրաստանի Հանրապետություն, Մառնեուլի շրջան, գյուղ Աղքյորփի
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1961-1971թթ.- Աղքյորփի միջնակարգ դպրոց
1971-1974թթ.-Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկում
1981-1986թթ.-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, տրիկոտաժի արտադրության ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1976-1981թթ.- «Արագած» արտադրական միավորում, վարպետ
1981-2000թթ.- «Արագած» արտադրական միավորում, արտադրամասի պետ
2002-2005թթ.-ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատ, առաջատար մասնագետ
2005-2009թթ.-Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք, ֆինանսական բանի պետ
2009-2015թթ.- Աբովյանի քաղաքապետարան, քաղաքապետի խորհրդական
2019թ. հունվարի 21-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1974-1976թթ.-ԽՍՀՄ զինված ուժեր
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք որդի, մեկ թոռ
Գործառույթներ / իրավասություններ
Հավելված N 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
Աշխատակազմի ղեկավարի հունիսի 22-ի N 107 հրամանի
Խորհրդականը՝
1) համաձայնեցնելով Մարզպետի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար Մարզպետին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ ներկայացնում Մարզպետին դրանց լուծման ուղղությամբ.
4) Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) Մարզպետի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
7) Մարզպետի հանձնարարությամբ կարող է մասնակցել Մարզպետարանի ձևավորված հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին.
8)կատարում է Մարզպետի կողմից տրված այլ հանձնարարականներ:
10.Մարզպետարանի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Մարզպետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով Մարզպետարանի աշխատակիցների:
11. Մարզպետի խորհրդականն ունի օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):