Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Արմեն Ալիկի Գրիգորյան
ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
/+374 232/ 3-27-58
Կենսագրություն
Ծնվել է 1986 թ․ հոկտեմբերի 25-ին` Շաքի քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2003 թ․ ավարտել է Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան վարժարանը։
2003- 2007թ ընդունվել և ավարտել է Ֆիզիկակակն կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, շախմատի մարզչի որակավորում։
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2016 թ․ որպես կամավորական մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին որպես կամավորական մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2011-2019 թթ․ աշխատել է Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ։
2019-2022 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի օգնական։
2022-2025 թթ․ աշխատել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմում ՝ որպես մարզպետի խորհրդական։
2025 թ․ ապրիլի 29-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնում։
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2019 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
2022 թ․ և 2025 թ․ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աշտարակի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Գործառույթներ / իրավասություններ