Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սարգիս  Մուրադյան

Սարգիս Մուրադյան

Ներքին աուդիտի բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 366 26

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

7ապրիլի 1961թ., ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Կաքավաձոր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1967-1977թթ.- Կաքավաձորի միջնակարգ դպրոց

1979-1985թթ.- Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետ, գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ- կազմակերպիչ


1986-1987թթ.- Կառավարման բարձրագույն դպրոց


2002-2003թ.- ֆինանսավարկային քոլեջ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1977-1979թթ. Կաքավաձորի խորհտնտեսություն, բանվոր

1985-1991թթ.- Կաքավաձորի խորհրդային տնտեսություն, գլխավոր տնտեսագետ: Այդ ընթացքում կատարել է արհմիության նախագահի պարտականությունները


1988-1991թթ.- ՙՏնտեսագետ՚ կոոպերատիվ, նախագահ


1991-1992թթ.- Կոոպերատիվների եւ վարձակալների հանրապետական միություն, տնտեսագետ

1992-1997թթ.- Կաքավաձորի գյուղական խորհուրդ, նախագահ


1997-1998թթ.- ՙԶարթոնք-88՚ բարեգործական ընկերության ՙՀաց հանապազօրյա՚ դուստր ձեռնարկություն, տնօրեն


1998-2004թթ.- ՙՇեն՚ բարեգործական հասարակական կազմակերպության ՙԱնիվ՚ հիմնադրամ, վարկային գործակալ


2004-2009թթ. գրանցվել է որպես անհատ ձեռներեց, զբաղվել բիզնես խորհրդատվությամբ


2010-2012թթ. - ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական

2012 թ. դեկտեմբերի 7-ից նշանակվել է ՀՀ Արագածոտնի ներքին աուդիտի բաժնի պետ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք երեխա, երկու թոռնիկ
 

Գործառույթներ / իրավասություններ

Հաստատված է
Հավելված 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019թ. դեկտեմբերի 6 -ի N 306 հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ /ծածկագիր՝ 92-3.7-Ղ4-1/
1.2. Ենթակա և հաշվետու է
Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Մարզպետին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Բաժնի պետին ենթակա և հաշվետու են Բաժնի գլխավոր աուդիտորները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր աուդիտորներից մեկը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. կազմակերպում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմման և ներքին աուդիտի կոմիտեում քննարկման հետ կապված աշխատանքները, ներկայացնում է Մարզպետի հաստատմանը, կազմակերպում է ներքին աուդիտի տարեկան ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
2. մշակում և սահմանում է առաջադրանք յուրաքանչյուր աուդիտի համար ` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունն ու տրամադրված ռեսուրսները, աուդիտորի մոտեցումների տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
3. կազմակերպում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրելով մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
4. կազմակերպում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվության ներկայացնելու աշխատանքները մարզպետին, ներքին աուդիտի կոմիտեին և լիազոր մարմնին.
5. կազմակերպում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները, հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը.
6. կազմակերպում է մարզպետարանի ենթակայության հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանության, աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների գնահատման աշխատանքները,
7. կազմակերպում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը, ինչպես նաև մարզպետարանի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը կարգավորող աշխատանքները.
8. առաջարկություններ է ներկայացնում մարզպետին մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
9. իրականացնում է մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում, ֆինանսական համապատասխանության, համակարգի գնահատման և խորհրդատվական աուդիտ, որի արդյունքում կազմվում են հաշվետվություններ և արդյունքում կազմվում են աուդիտորական եզրակացություններ, ինչպես նաև կատարվում է վերստուգման գործընթաց.
10. կազմակերպում է ներքին աուդիտի կոմիտեի նիստերի անցկացումը և մասնակցում է մարզպետի կողմից ղեկավարվող ներքին աուդիտի կոմիտեի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով, ներկայացնում աուդիտի արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, ներկայացնում առաջարկություններ:
Իրավունքները՝
• պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ տվյալներ, տեղեկատվություն և փաստաթղթեր, զեկուցել կազմակերպության ղեկավարին աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
• առաջարկել կազմակերպության ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.
• համագործակցել ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցել նրանց խորհրդակցություններին:
Պարտականությունները՝
• հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով հրավիրել խորհրդակցություններ
• չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, չմասնակցել անօրինական գործողությունների և կատարել աշխատանքներ, որոնք վարկաբեկում են ներքին աուդիտորի մասնագիտությունը և տվյալ կազմակերպությունը, հետևել ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը սահմանված ժամկետներում, անհրաժեշտության դեպքում տրամադրել մեթոդական օժանդակություն և աջակցություն:

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
1 Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք Գործարարություն, վարչարարություն և իրավունք
2 Ոլորտ Գործարարություն և վարչարարություն Իրավունք
3 Ենթաոլորտ Հաշվապահություն և հարկային գործ կամ ֆինանսներ կամ կառավարում և վարչարարություն կամ շուկայագիտություն կամ միջոլորտային մասնագիտություններ Իրավագիտություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում կամ ֆինանսավարկային բնագավառում աուդիտորի՝ առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիտորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1. Փոփոխությունների կառավարում
2. Ժամանակի կառավարում
3. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4. Փաստաթղթերի նախապատրաստում
5. Բողոքների բավարարում
4. Կազմակերպական շրջանակը
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 10:40:58