Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ռուզաննա Մկրտչյան

Ռուզաննա Մկրտչյան

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3 49 49

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  3 մայիսի  1966թ., ՀՀ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան, գ.Կաքավաձոր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1973-1983թթ. -Կաքավաձորի, ապա Երեւանի թիվ 111 միջնակարգ  դպրոցներ


1983թ.- ընդունվել է վրացական պոլիտեխնիկական ինստիտուտ


1988թ.- ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, կաթի եւ կաթնամթերքների տեխնոլոգ

 2006թ.-ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» , հաշվապահություն եւ աուդիտ մասնագիտություն

2016-2017թթ.-Երեւանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիա, մարդկային ռեսուրսների կառավարում մասնագիտություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1990-1991թթ.- Սովետաշենի խոզաբուծական ֆաբրիկա, լաբորանտ


1991-1994թթ.- Աշտարակի թռչնաբուծական ֆաբրիկա, լաբորանտ


2001-2005թթ.- Աշտարակի սոցիալական տարածքային գործակալություն, առաջատար մասնագետ

2005-2008թթ.-Անհատ ձեռներեց

2010թ.- ՀՀ Արագածոտնի մարզպետարան, ընդհանուր բաժնի պետ

 2012-2013թթ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարան,  քարտուղարության պետ

2013-2018թթ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարան, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2018թ.-ՀՀ Արագածոտնի մարզպետարան,  գլխավոր քարտուղարի տեղակալ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

ԱՅԼ

2003թ.-Կրթությամբ զարգացման ակադեմիայի /AED/ կողմից արժանացել է շնորհակալագրի

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք երեխա, մեկ թոռ
 

Գործառույթներ / իրավասություններ

 

Հավելված 2
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի 2019 թվականի
հոկտեմբերի 10-ի N 243 հրամանի

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

1. Ընդհանուր դրույթներ
1.1.Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) գլխավոր քարտուղարի տեղակալ (այսուհետ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալ) (ծածկագիր՝ 92-Ղ3-1)։
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր քարտուղարի տեղակալը հաշվետու է Մարզպետին, անմիջական ենթակա և հաշվետու է Գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար):
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Գլխավոր քարտուղարի տեղակալը ենթակա և հաշվետու աշխատողներ չունի:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
1.5.Աշխատավայրը
Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4:
2. Պաշտոնի բնութագիրը
2.1.Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Մարզպետարանի աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների բնականոն գործունեությունը.
2. Մարզպետարանի պահպանման կարիքների համար, ինչպես նաև Մարզպետարանին վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում համակարգում է գնման գործընթացի կազմակերպման աշխատանքները.
3. Համակարգում է Գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
4. Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Մարզպետարանի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին.
5. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Մարզպետարանի տարեկան աշխատանքային ծրագրի կազմման և կիսամյակային արդյունքների գնահատման աշխատանքները.
6. Իրականացնում է Մարզպետարանի բնականոն գործունեության տնտեսական սպասարկման կազմակերպման աշխատանքների հսկողությունը և տիրող իրավիճակի մասին ներկայացնում տեղեկատվություն Գլխավոր քարտուղարին.
7. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերության հետ տարվող աշխատանքային գործընթացներին.
8. Մարզպետարանում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
9. Համակարգում է Մարզպետարան մուտքագրված գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների շարժը և Գլխավոր քարտուղարին է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների ընթացքի մասին.
10. Կազմակերպում է Մարզպետարանի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման գործընթացը.
11. Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
12. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է Մարզպետարանի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպական աշխատանքները:
Իրավունքները՝
• պահանջել տեղեկատվություն համապատասխան ստորաբաժանումներից Մարզպետարան մուտքագրված գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների շարժի վերաբերյալ և Գլխավոր քարտուղարին ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի մասին.
• համապատասխան ստորաբաժանումից պահանջելու ներկայացնել գնումների մրցույթի մասնակիցների ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը, կազմված փաթեթները.
• համապատասխան ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել քաղաքացիական ծառայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, հաշվետվություններ և այլն.
• ոււսումնասիրության արդյունքներով Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի կարգավորման համար.
• իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ստորագրել Մարզպետարանի անունից պատրաստվող գրությունները.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնել Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ քննարկումներ.
• Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետարանին ամրացված պետական գույքի, այդ թվում ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ։
Պարտականությունները՝
• Մարզպետարանում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով կազմակերպել հսկողություն կառավարության կողմից տրված հանձնարարականների, Վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների և այլ պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման նկատմամբ և արդյունքների մասին զեկուցել Գլխավոր քարտուղարին.
• ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը, քննարկել համապատասխան ստորաբաժանման հետ և ներկայացնել առաջարկություն Գլխավոր քարտուղարին.
• յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմակերպել հանձնարարականների, գրությունների, դիմումների և բողոքների թվի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի, դրանց վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական պատասխանների և ավարատված փաստաթղթերի, ինչպես նաև նամակագիրների սոցիալական կազմի վերաբերյալ վիճակագրության և ամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացումը.
• ուսումնասիրել քաղաքացիական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել առաջարկություններ.
• ապահովել համագործակցությունը հանրային իշխանության մարմինների, միջազգային, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ.
• ուսումնասիրել գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել առաջարկություններ.
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովել Մարզպետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարականների և ցուցումների կատարումը և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի մասին.
• իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1.Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն։

3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ յոթ տարվ աշխատանքային ստաժ։

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ՝
1. Առաջնորդում
2. Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
3. Ռազմավարական պլանավորում
4. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
5. Որոշումների կայացում
6. Խնդրի լուծում
7. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1. Փոփոխությունների կառավարում
2. Կոնֆլիկտների կառավարում
3. Բողոքների բավարարում
4. Ժամանակի կառավարում
5. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
6. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
7. Փաստաթղթերի նախապատրաստում

4.Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը
Ազդեցությունը սահմանափակվում է գերատեսչական մակարդակով և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 10:40:58