Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սաթենիկ Զորյան

Սաթենիկ Զորյան

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 34226

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
30 մայիսի, 1959թ., ք.Բաթումի


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1966-1976թթ.- Աշտարակ քաղաքի Պ.Պռոշյանի անվան միջնակարգ դպրոց


1978-1984թթ.- Երեւանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ` լրագրողի մասնագիտացմամբ եւ բանասերի, հայոց լեզվի ու գրականության ուսուցչի որակավորմամբ

 


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1978-1997թթ.- «Աշտարակ» թերթի խմբագրություն, գրական աշխատող, ապա՝ մշակույթի, կենցաղի, նամակների բաժնի վարիչ


1997-1998թթ.- «Կանթեղ» մարզային թերթ, գրական աշխատող


1997-2002թթ.- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի լրատվության բաժին, գլխավոր մասնագետ


2002-2008թթ.- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քարտուղարության գլխավոր մասնագետ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով


2008թ. մարտի 28--ին նշանակվել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

ԱՅԼ

Աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալության եւ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի թղթակից


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ թոռնիկ

Գործառույթներ / իրավասություններ

 
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019թ. դեկտեմբերի 6-ի N 304 հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ

1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) տեղեկատվության և hասարակայնության հետ կապերի բաժնի պետ (ծածկագիր՝ 92-3.6-Ղ4-1)

1.2. Ենթակա և հաշվետու է
Բաժնի պետը հաշվետու և անմիջական ենթակա է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին (այսուհետ՝ Մարզպետ), անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Բաժնի պետին ենթակա և հաշվետու է Բաժնի ավագ ցանցային-ադմինիստրատորը:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ ցանցային- ադմինիստրատորը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4
2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. կազմակերպում է Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, ապահովում է հայտարարություններ` Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ, oրվա մամուլի տեuություն.
2. կազմակերպում է մամուլի հաղորդագրությունների տարածման հետ կապված աշխատանքները, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով.
3. ծանուցում է Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը, ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
4. իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, միջոցառումների լուսաբանման կազմակերպումը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումները.
5. ապահովում է պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը համապատասխան ժամկետներում, ամփոփում և վերլուծում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
6. մաuնակցում է Մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը.
7. uտեղծում է վերլուծական եւ այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաuտում է հեռուuտաֆիլմեր, տեuանյութեր, թողարկում տեղեկագրեր.
8.կազմակերպում է Մարզպետարանի համակագչային ցանցային էլեկտրոնային համակարգում օգտագործվող համակարգիչների օպերացիոն համակարգերի և հարակից օգտագործվող ծրագրերի և հավելվածների անխափան աշխատանքը.
9.կազմակերպում է Մարզպետարանում լրագրողների հավատարմագրման հետ կապված աշխատանքները.
10.ապահովում է Մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական uպաuարկումը.
11.հաuարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մաuին.

Իրավունքները՝

• Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել ներկայացված առաջարկությունները, կազմակերպել մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հրապարակել տեղեկատվություն, պատրաստել մամուլի օրվա տեսություն, պատշաճ լուսաբանել Մարզպետարանի գործունեությունը, ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, իրավական ակտեր, ստեղծել լուսաբանված նյութերի, պատրաստված տեսանյութերի և տեղեկագրերի արխիվ, ապահովել ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
• պատրաստել մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, պարզաբանումներ ու հայտարարություններ, օպերատիվ արձագանքել կարևոր հոդվածների, կազմակերպել Մարզպետարանի պաշտոնատար անձանց ելույթները ԶԼՄ-ներով, ապահովել նրանց մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին.
• մասնակցել Մարզպետարանում անցկացվող խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովել դրանց հրապարակայնությունը, սահմանված կարգով կազմակերպել լրագրողների հավատարմագրումը.
• պահանջելու օգտագործվող ծրագրերի շահագործման համակարգչային տեխնիկայի շահագործման կանոնների պահպանում և կիրառում պահանջներին համապատասխան.

Պարտականությունները՝
• ուսումնասիրել Բաժնի գործառույթները կանոնակարգող և իրականացմանն առնչվող իրավական ակտերը,պատրաստել մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, հայտարարություններ, պահանջել և ստուգել լրացուցիչ տեղեկություններ և նյութեր, համապատասխան ժամկետներում կատարել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակում, ապահովել ստեղծված արխիվի պահպանման անվտանգությունը, Մարզպետարանի պաշտոնական կայքի աշխատանքների կազմակերպում.
• սահմանված ժամկետում հրապարակել հավատարմագրման մասին հայտարարությունը, բոլորի համար տեսանելի վայրում տեղադրել տեղեկատվության տրամադրման կարգը, սահմանված ժամկետում իրազեկել և լուսաբանել մամուլի տեսանյութերը և հոդվածները, Մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունները և այլ միջոցառումնեը, տեղեկանալ ճշգրիտ, թարմ և օպերատիվ տեղեկատվությանը, հրապարակել քաղաքացիների դիմումների արդյունքները.
• ապահովել Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող մասնագիտական ծրագրային ապահովումների կարգաբերման (համալրման) համապատասխանությունը.

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
1 Ուղղություն Հումանիտար գիտություններ և արվեստ Սոցիալական գիտություններ,
Լրագրություն և տեղեկատվական
գիտություններ


2 Ոլորտ Բանասիրական գիտություններ Լրագրություն և տեղեկատվական
գիտություններ

3 Ենթաոլորտ Բանասիրություն Լեզվաբանություն Լրագրություն
4 Մասնագիտություն Հայոց լեզու և գրականություն Լեզվաբանություն Լրագրություն

3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառներում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ
1. Հասարակության հետ կապերի ապահովում
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
3. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
4. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
5. Փաստաթղթերի նախապատրաստում
4. Կազմակերպական շրջանակը
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 10:40:58