Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Գայանե Զավենի Վարդանյան

Գայանե Զավենի Վարդանյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-53-83

Կենսագրություն

Ծնվել է 1961թ-ի   հունվարի 26-ին , ՀՀ Արագածոտնի մարզ, Ոսկեհատ  գյուղում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1968-1978թթ.- Ոսկեվազի միջնակարգ դպրոց

1980-1984թթ.- Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժություն եւ հոգեբանություն ֆակուլտետ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2001թ.- Լոնդոն, ՏԱՍԻՍ-ի կողմից իրականցվող քաղաքացիական ծառայության բարեփոխումների ծրագիր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1985-2000թթ.- Աշտարակի տարածաշրջան, գյուղ Արագածոտն, մանկապարտեզի վարիչ

2000-2003թթ.- ՀՀ Արագածոտնի մարզպետարան,  կադրերի բաժնի պետ

2003-2007թթ.- քարտուղարության գլխավոր մասնագետ կադրերի գծով

2007թ. հուլիսի 18-ից նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ

2011թ. մայիսի 11-ին  ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 57-Ա որոշմամբ շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան

2023թ –ի հունիսի 20-ին վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ

ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ

ՀՀ անկախության տոնի 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է   ՀՀ վարչապետի շնորհակալագրով /17 սեպտեմբերի 2011թ., N 139/

2018թ. հունվարի 18-պարգեւատրվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի շնորհակալագրով

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ  

Ամուսնացած է, ունի երեք երեխա, երկու թոռնիկ

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ   ՊԵՏ

1.       Ընդհանուր դրույթներ

1.1      Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

     Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության (այսուհետ՝ Վարչություն) անձնակազմի կառավարման  բաժնի (այսուհետ՝ Բաժին)  պետ (ծածկագիրը՝ 92-31.2-Ղ5-1)

1.2      Ենթակա և հաշվետու է

 Բաժնի պետը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի  աշխատողները:

1.4.Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը կամ գլխավոր մասնագետը:

1.5. Աշխատավայրը

Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

 2.  Պաշտոնի բնութագիր

2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.       ապահովում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումները և գլխավոր քարտուղարի հրամանները ստորագրման ներկայացման, պատճենները համապատասխան ստորաբաժանումներին և անձանց տրամադրման  աշխատանքները,

2.       ապահովում է սահմանված ժամկետներում պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի  և վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնների թափուր տեղերի մրցույթների հայտարարման, դիմումների ընդունման, փաթեթների կազմման հետ կապված աշխատանքները,

3.       ապահովում է Մարզպետի և գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող անձանց (այդ թվում՝ մարզային ենթակայության կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության  իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների  տնօրենների և այլն), անձնական գործերի վարման, հաշվառման, պահպանման, հանձնման-ընդունման, աշխատանքային կամ  ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման  աշխատանքները,

4.       ապահովում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության ղեկավար (բացառությամբ՝ գլխավոր քարտուղարի), մասնագիտական պաշտոնների (այդ թվում՝  մարզային ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության  իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների)  թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների հայտարարման (այդ թվում՝ պաշտոնական կայքէջում, azdarar.am կայքում), հարցաշարերի մշակման, փաստաթղթերի ուսումնասիրման և այլ ընթացիկ աշխատանքները,

5.       ապահովում է Մարզպետի աշխատակազմում փորձնակի գրանցման, առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց փորձաշրջանի հետ կապված աշխատանքները,

6.       ապահովում է քաղաքացիական ծառայության միասնական տեղեկատվական հարթակում տեղեկատվության մուտքագրման, անձնական գործերի վարման և այլ ընթացիկ աշխատանքները,

7.       ապահովում է Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ  կանոնադրություններում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում  փոփոխություններ կատարելու հետ կապված աշխատանքները,

8.       ապահովում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքների հետ կապված գործընթացը,

9.       ապահովում է քաղաքացիական ծառայողների կիսամյակային կատարողականների հավաքագրման, մշակման և գնահատված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու աշխատանքները,

10.     ապահովում է քաղաքացիական ծառայողների ծառայողական քննությունների նախապատրաստական  և ընթացիկ աշխատանքները,

11.      ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային ստաժի հաշվարկման, արձակուրդների ժամանակացույցերի կազմման, ծառայողական վկայականների և գործուղման վկայականների տրամադրման աշխատանքները,

12.      ապահովում է էլեկտրոնային համապատասխան ծրագրի միջոցով աշխատանքային կարգապահության վերահսկողության, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման հետ կապված աշխատանքները,

13.     ապահովում է Մարզպետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրի կազմման, հաստատման և ՀՀ վարչապետին ներկայացման հետ կապված աշխատանքները,

14.      ապահովում է Մարզպետի աշխատակազմի հայտարարատու անձանց կողմից հայտարարագրերը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու հետ կապված աշխատանքները,

15.     ապահովում է Մարզպետի կողմից հաստատված որոշումների պատճենները յուրաքանչյուր ամիս լիազոր մարմնին ներկայացման և Մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում տեղադրման   աշխատանքները,

16.     ապահովում է Մարզպետի աշխատակազմում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի  կազմակերպման աշխատանքները:

  Իրավունքները՝

•        Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել ներկայացված փաստաթղթերը, համապատասխան ստորաբաժանումներից պահանջել իրավական ակտերի և իրավական հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,

•        պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի դիմումատուներից ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր,

•        հայտարարել հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղի մրցույթ, կազմակերպել հարցազրույց, անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր,

•        պաշտոնի նշանակված անձանցից ստանալ լրացուցիչ փաստաթղթեր, ծանոթացնել աշխատակիցների, աշխատանքի բնույթի հետ, ստուգել  աշխատակիցների հաճախելիությունը աշխատավայր, կազմել տեղեկանք, պահանջել բացատրություն, զեկուցագիր,

•        համապատասխան մարմիններից ստանալ մասնագիտական կարծիք, խորհրդատվություն և առաջարկություն կանոնադրությունների, պաշտոնների անձնագրերի մշակման, նախագծերի ներկայացման հետ կապված,

•        ստորաբաժանումների հետ աշխատանքային քննարկումներ կազմակերպել, տրամադրել մեթոդական օժանդակություն, մշակել առաջարկություններ և լուծման տարբերակներ, անհրաժեշտության դեպքում հրավիրել   մասնագետներ,

•        հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների,

•        մարզային ենթակայության պետական ոչ առևտրային և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին տրամադրել արձակուրդ, հետևել պաշտոնավարման ժամկետներին, հայտարարել մրցույթ, պահանջել զարգացման ծրագիր, ստանալ նրանց կանոնադրությունները։

Պարտականությունները՝

•        սահմանված ժամկետում նախապատրաստել անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և ներկայացնել Վարչության պետին,

•        ուսումնասիրել և կատարել վերապատրաստման կարիքի գնահատում, տեղեկատավական հարթակում կատարել համապատասխան աշխատանքները, պահպանել ժամկետները,

•        Մարզպետի աշխատակզմի աշխատակիցներին տրամադրել գործուղման վկայականները,

•        ուսումնասիրել համապատասխան իրավական ակտեր և մշակել հարցաշարեր, վարել հարցազրույցներ, պատրաստել պայմանագրեր, իրավական ակտերի նախագծեր և այլ գրություններ,

•        հետևել քաղաքացիական ծառայողների անձնական գործերում առկա փաստաթղթերի թարմացման և լրացման աշխատանքներին,

•        տրամադրել իրավական ակտերը համապատասխան ստորաբաժանումներին և ընթացք տալ,  հավաքագրված փաստաթղթերը հաշվառել, մուտքագրել և պահպանել,

•        պարբերաբար թարմացված և ամբողջական տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարմիններին, ներկայացնել եզրակացություններ, կազմել անհատական հայտեր, պատասխանել դիմումատուներին,

•        մշակել մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր, ուսումնասիրել հիմքերը, ստուգել տրամադրված լրացուցիչ փաստաթղթերը, տրամադրել Բաժնի գործառույթներից բխող մասնագիտական խորհրդատվություն,

•        Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ,

•        հետևել Մարզպետի աշխատակազմում բարեվարքության համակարգի հետ կապված աշխատանքներին,

•        ստուգել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի դիմումատուներից ստացված  փաստաթղթերը, կազմել փաթեթներ և  ներկայացնել Վարչության պետին, դիմումատու չլինելու դեպքում պարբերաբար հայտարարել հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղի մրցույթ, ստուգել ներկայացված փաստաթղթերը,

•        ամփոփել քաղաքացիական ծառայողների կիսամյակային կատարողականների հավաքագրման, մշակման աշխատանքները և գնահատված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Վարչության պետին,

•        հետևել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման և նախապատրաստման աշխատաքներին,

•        սահմանված ժամկետներում ընթացք տալ  Բաժնի  գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերին, գրություններին, դիմումներին,

•        հետևել աշխատանքային կարգապահական հարցերով նշանակված ծառայողական քննության անցկացման, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իրավական ակտերի նախագծերի պատրաստմանը, տրամադրել տեղեկատվություն,

•        հետևել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի  կազմակերպման աշխատանքներին, հաճախելիությանը, լրացնել օրագրերը,

•        մարզում առկա թափուր հաստիքների մասին ամենամսյա  տեղեկատվություն ներկայացնել  Վարչության պետին:

3.  Պաշտոնին ներկայացվող պահանջներ

3.1 Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

3.2 Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

3.3 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ

3.4  Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաները

1. Աշխատակազմի կառավարում

2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3. Որոշումների կայացում

4. Ծրագրերի կառավարում

5. Խնդրի լուծում

6. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաները

1.       Փոփոխությունների կառավարում

2.       Բողոքների բավարարում

3.       Ժամանակի կառավարում

4.       Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

5.       Փաստաթղթերի նախապատրաստում

4. Կազմակերպական շրջանակ

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

4.3. Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ  անձանց վրա ազդեցություն։

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46