Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

 

 

Հակոբ Հրաչյայի Ստեփանյան

Հակոբ Հրաչյայի Ստեփանյան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 3-37-74

Կենսագրություն

 Ծնվել է 1964թ  հունիսի18-ին . ՀՀ Արագածոտնի մարզի  Լուսագյուղ գյուղում 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1971-1979թթ.-Լուսագյուղի ութամյա դպրոց
1979-1981թթ.-Ապարանի միջնակարգ դպրոց
1981-1986թթ.-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
                                 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

 ԵրՊԻ զինպատրաստության ամբիոն՝պահեստազորի ավագ լեյտենանտ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1986-2001թթ.-«Գյուղշին», ապա «Ապարանշին» տրեստներ, վարպետ, ՇՄՇ-ի գլխավոր ինժեներ,
  արտադրատեխնիկական բաժնի պետ
2007-2014թթ.-«Ցող Աստղ» ՍՊԸ, գլխավոր ինժեներ

2014թ-ից Ճարտարապետաշինարարական բաժնի պետ

2021թ. մարտի 26-ից-Քաղաքաշինության վարչության պետ

2023թ-ի հունիսի 19-ին վերանշանակվել է  վերանշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության  պետ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 Ընդհանուր դրույթներ

1. 1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

     Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Մարզպետի աշխատակազմ) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիր՝ 92-30.1-Ղ4-1)

1.2. Հաշվետու է

   Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Մարզպետին:

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

     Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են վարչության  բաժնի պետը և վարչության աշխատողները:  

1. 4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

   Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության  բաժնի պետը կամ  գլխավոր մասնագետներից մեկը:

1. 5. Աշխատավայրը

     Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4

2. Պաշտոնի բնութագիրը

2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1.       սահմանված կարգով ապահովում է Արագածոտնի մարզի /այսուհետ՝ մարզ/ բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը, 

2.       սահմանված կարգով ապահովում է մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ կառավարություն առաջարկություններ  ներկայացնելու  աշխատանքները,

3.       ապահովում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ   եզրակացություն տալու աշխատանքները,

4.       ապահովում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման  և  հերթացուցակների ներկայացման աշխատանքները,

5.       ապահովում է աջակցությունը ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը,

6.       համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, սահմանված կարգով ապահովում է կառուցապատման համակարգումը, մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացման աշխատանքները, մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները,

7.       համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում  կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության /քանդման/ թույլտվություններ, ապահովում է առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում,  կասեցնում է  ինքնակամ շինարարության   դեպքերը և օրենքով      սահմանված      կարգով     ապահովում դրանց հետևանքների  վերացումը, օրինականացումը կամ մերժման որոշումների  կայացումը, ավարտված շինարարության շահագործման փաստագրումը,

8.       ապահովում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը՝ մարզպետի կողմից հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակացույցին համապատասխան,

9.       ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության  փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցումը կամ հիմնավորված մերժումը,  

10.     ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումները  քաղաքաշինության բնագավառում,

11.      ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում  գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով հասարակայնությանը իրազեկման և նախագծի համաձայնեցման աշխատանքները, 

12.      ապահովում է ըստ անհրաժեշտության  տեղական ինքնակառավարման մարմիններում ստուգումներ անցկացնելու աշխատանքները՝ համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս.

13.     հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում  ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացվում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին,                     

14.      ապահովում է մարզային ենթակայության ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը,

15.     ապահովում է բնակարանային և այլ շինարարությունները, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառությունները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ, ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ  հաղորդումներ է ներկայացնում  դատախազություն,

16.     հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին,

17.      մինչ կառուցապատումն  ապահովում է հաստատված ճարտարապետական շինարարական նախագիծ համապատասխան շինարարության  թույլտվության  ստացումը, մինչ շինարարություն սկսելը և ընթացքում, համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ,

18.     ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները, ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը,

19.     ապահովում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման,  բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ,

20.     ապահովում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված  բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը,

21.      հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում  համակարգում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը, ապահովում տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացը,

22.     ապահովում է ՀՀ կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող  փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը, իրավական կարգավորումը, պատվիրատուի գործառույթներ քաղաքաշինության բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով,

23.     ապահովում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքները, լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվությունը,

24.     ապահովում է մարզային  ենթակայության մշակութային  և սպորտային օբյեկտների, ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման,  շահագործման և պահպանման, հանգստի գոտիների  ստեղծման  աշխատանքները.

25.     ապահովում է  գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ծրագրի իրականացումը.

26.     ապահովում է  հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում  պետական ճանապարհային մարմնին   իր տնօրինության տակ գտնվող  ավտոմոբիլային ցանցի զարգացման, շինարարության և պահպանման  ծրագրերը իրականացնելու գործում.  

27.     ապահովում է  կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման հանձնարարականների  կատարումը.

28.     ապահովում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքների իրականացում,  գրանցումներ կատարումը թերությունների մատյաններում,

29.     համակարգում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիրության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ,      

30.     ապահովում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների  նախապատրաստական աշխատանքները, մարզպետի որոշմամբ պայմանագրերի  կնքման, ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրման, հաշվետվությունների ընդունման  և ամփոփման  աշխատանքները,

31.     ապահովում է  ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը և ընդունումը,

32.     սահմանված կարգով ապահովում է ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի  հսկողություն և մշտադիտարկում,

33.     կազմակերպում է վերահսկողություն մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը, մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանումը,   կազմում է  մարզի  հողային  հաշվեկշիռը, կազմակերպում է մարզի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով կառավարության հաստատմանը ներկայացնելու աշխատանքները,

34.     կազմակերպում է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում պատվիրատուի գործառությունները, համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման   սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի  իրականացման աշխատանքները,

35.     կազմակերպում է համայնքների ղեկավարների գործունեությունը հողային հարաբերությունների բնագավառում, հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում, կասեցնում և վերահսկում ապօրինի հողօգտագործումը, 

36.     կազմակերպում է համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը, մարզի տարածքում հանրապետական և տարածքային  հողաշինարարական նախագծերի իրականացման  աշխատանքները,

37.     կազմակերպում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ, 

38.     կազմակերպում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացը,  

39.     կազմակերպում է վերահսկողություն մարզի տարածքում, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերի նպատակային օգտագործման գործընթացի  նկատմամբ

40.     ապահովում է վերահսկողություն մարզպետի աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման,  էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի աշխատանքների նկատմամբ:

Իրավունքները՝

        կոմունալ տնտեսության աշխատանքների հետ կապված համագործակցել համայնքների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, պահանջել լրացուցիչ նյութեր,

        կազմակերպել բնակիչների հետ աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ, ուսումնասիրել նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները.

        վարչության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հրավիրել աշխատանքային խորհրդակցություններ՝ քննարկումներին մասնակից դարձնելով փորձագետների, իրավասու պաշտոնատար անձանց.

        վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար համագործակցել համապատասխան մարմինների և ստորաբաժանումների հետ՝ պահանջելով տեղեկատվություն, փաստաթղթեր,հիմնավորումներ.

        Մարզի համայնքներից  պահանջել Վարչության գործառույթներից բխող աշխատանքների համար  անհրաժեշտ տեղեկատվություն, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ.

        Պատշաճ հետևել ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների  նախապատրաստական աշխատանքներին, մարզպետի որոշմամբ  սահմանված ժամկետներում պայմանագրերի  կնքման գործընթացին.

        աջակցել համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացին.

        ուսումնասիրել մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման փաթեթները.

        Մասնակցել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի  հսկողության և մշտադիտարկման աշխատանքներին,

Պարտականությունները՝

        պատշաճ հետևել  շինարարության /քանդման/ թույլտվությունների, կառուցապատման, ինքնակամ կառուցված օբյեկտների հայտնաբերման, կասեցման, օրինականացման կամ մերժման որոշումների կայացման աշխատանքներին

        ստուգել համայնքներից ստացված էներգետիկայի և կապի ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ  տեղեկատվությունը.

        այցելել Մարզի համայնքներ սպասարկվող ոլորտի աշխատանքները ուսումնասիրելու և կատարվող աշխատանքները վերլուծելու, հայտնաբերված թերությունները վերացնելու  համար.

        Մարզում պարբերաբար ստուգումներ և ուսումնասիրություններ կատարել ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության վերաբերյալ.

        հետևել մարզային  ենթակայության մշակութային  և սպորտային օբյեկտների, ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման,  շահագործման և պահպանման, հանգստի գոտիների  ստեղծման  աշխատանքներին.

        հետևել ավտոճանապարհների վիճակի գնահատման,  ձմեռային պահպանության աշխատանքների,  մարզային նշանակության ճանապարհների անցանելիության  վերաբերյալ աշխատանքներին և պարբերաբար զեկուցել ոլորտը համակարգող պատախանատուներին.

        պարբերաբար ստուգումներ անցկացնել քաղաքաշինական բնագավառում շինարարական աշխատանքների, առաջադրանքների կատարման, բացթողումների վերացման  ուղղությամբ.

        հետևել էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ավտոտրանսպորտային սպասարկման վիճակի անխափան աշխատանքներին.

        Մասնակցել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը.

        սահմանված ժամկետներում ընթացք տալ Վարչության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերին, գրություններին, դիմումներին.

        առաջարկություններ ներկայացնել  Մարզպետին  մարզի հուշարձանների, պահպանական գոտիների ստեղծման նախագծերի, ինչպես նաև տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության վերաբերյալ.

        աջակցել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ծրագրի իրականացման գործընթացին.

        ուսումնասիրել վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող  իրավական ակտերի նախագծերը, մրցութային փաթեթները և դրանց վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1.  Կրթություն, որակավորման աստիճանը

1        Ուղղություն    Ճարտարագիտություն, Արդյունաբերություն և Շինարարություն

2        Ոլորտ          Ճարտարապետություն  և շինարարություն

3        Ենթաոլորտ   Ճարտարապետություն և քաղաքաշինություն      Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն

3.2. Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքաշինության կամ արդյունաբերության կամ ճարտարագիտության կամ տրանսպորտի կամ գեոդեզիայի և քարտեզագրության կամ գյուղատնտեսության կամ բնապահպանության բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

Ընդհանրական կոմպետենցիաներ

1.       Աշխատակազմի կառավարում

2.       Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26