Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նորայր Գալստյան

Նորայր Գալստյան

Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ

էլ. փոստ

(+374 232) 3-22-51 /+374 232/ 32372

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
23 հունիսի , 1970 թ. ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1977-1987թթ.-Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
1988-1993թթ.-Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ֆինանսահաշվային ֆակուլտետ, ֆինանսներ և վարկ բաժին, ստացել է ֆինանսիստի որակավորում


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1991-1999թթ.- Աշտարակի հեռուստատեսություն, փոխտնօրեն
1999-2003թթ.-Հայագրոբանկ ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղ, կառավարիչի տեղակալ
2003-2005թթ.-ԱՇԻԲ ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղ, վարկային գլխավոր մասնագետ
2005-2010թթ.-Աշտարակի քաղաքապետարան, ֆինանսների և կանխատեսումների բաժնի պետ
2010-2016թթ.- ՀՀ Արագածոտնի մարզպետարան, ՖՍՏԶ վարչության պետ
2019թ. հուլիսի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզպետի կարգադրությամբ Նորայր Գալստյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1996-1997թթ.-ՀՀ զինված ուժեր

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Հաստատված է
Հավելված 1
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019թ. դեկտեմբերի 5-ի N 295 հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ (ծածկագիր՝ 92-1.1-Ղ4-1)

1.2. Ենթակա և հաշվետու է
Վարչության պետը հաշվետու և անմիջական ենթակա է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին (այսուհետ՝ Մարզպետ), անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Վարչության պետին ենթակա և հաշվետու են Վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը և հաշվապահական հաշվառման բաժնի պետ - գլխավոր հաշվապահը:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Բաժինների պետերից մեկը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4
2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ կապված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի (այսուհետ՝ Մարզ) համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման, Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ֆինանսավորման հետ կապված աշխատանքները.
2. ապահովում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի հետ կապված աշխատանքները գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին Մարզի տարածքում տեղաբաշխված համայնքներից հայտերի ստացման աշխատանքները.
4. ապահովում է Մարզպետարանի կողմից մարզային ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության, տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման, մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման հետ կապված աշխատանքները.
5. ապահովում է համայնքների հաստատված բյուջեների հետ կապված աշխատանքները.
6. ապահովում է համապատասխան նախարարություններ մշտական տեղեկատվության տրամադրման, տարբեր էլեկտրոնային ծրագրերի միջոցով հաշվետվությունների, հայտերի, ֆինանսավորումների, բանկային գործառույթների հետ կապված աշխատանքները.
7. վարչական վերահսկողության շրջանակներում կազմակերպում է ուսումնասիրություններ Մարզի համայնքներում, ապահովում է Մարզի տարածքում գույքահարկի, հողի հարկի հետ կապված անհրաժեշտ աշխատանքները.
8. ապահովում է հաշվապահական հաշվառումը վարելու, ֆինանսական և հարկային վիճակագրական պարտադիր վճարների հետ կապված աշխատանքները.
9. ապահովում է պետական բյուջեի նախագծի` Մարզպետարանի կառավարման ապարատի, տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների, պետական բյուջեից հատկացումնների կատարման հետ կապված աշխատանքները.
10. ապահովում է Մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված վճարումների, գործուղումների, ԴԱՀԿ-ի կողմից ներկայացված պահանջների կատարման, սոցիալական փաթեթի հետ կապված աշխատանքները.
11. ապահովում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և պատասխանատվություն է կրում ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվություններ ժամանակին կազմելու և լիազոր մարմիններին (ամսական, եռամսյակային, տարեկան) ներկայացնելու համար.
12. ապահովում է <<Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին>> ծրագրով և այլ ծրագրերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման հետ կապված աշխատանքները.
13. ապահովում է Մարզպետարանի կանխիկ դրամի կազմակերպության դրամարկղ մուտքագրման և ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը.
14. համակարգում է Վարչության Բաժինների աշխատանքները, ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելը:

Իրավունքները՝

• Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար պահանջելու ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր Վարչական վերահսկողության շրջանակներում համայնքներում մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման վերաբերյալ.
• Վարչության իրավասություններից բխող առաջարկություններ ներկայացնել, վերլուծություններ իրականացնել, ներկայացնել դիտարկումներ և հիմնավորումներ, համայնքներից, ՊՈԱԿ-ներից և այլ կազմակերպություններից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի, ինչպես նաև տարբեր ֆինանսավորումների, ստացված անդորրագրերի օգտագործման վերաբերյալ.
• տարբեր էլեկտրոնային ծրագրերի միջոցով ապահովել հաշվետվությունների, հայտերի, ֆինանսավորումների մշտական տեղեկատվության ամփոփումն ու համապատասխան մարմիններին տրամադրումը, պահանջել հաշվետվություններ, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, հրավիրել մասնագետներ, ներկայացնել առաջարկություններ.
Պարտականությունները՝
• Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար վերլուծել և ստուգել համապատասխան մարմինների և ստորաբաժանումների կողմից ստացված տեղեկատվությունը և նյութերը, պահանջել լրացուցիչ փաստաթղթեր.
• ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգել ստացված նյութերը, ապահովել համապատասխան ժամկետներում տեղեկատվության տրամադրումը.
• համապատասխան ժամկետներում ապահովել հաշվետվությունների հավաքագրումը, ստուգել տվյալները, մշակել և վերլուծել աշխատանքային քննարկումների արդյունքները, վերահսկել Վարչության Բաժինների աշխատանքները, համագործակցել այլ կազմակերպությունների հետ.
3.Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1 Կրթությունը, որակավորման աստիճանը
1 Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ
2 Ոլորտ Գործարարություն և վարչարարություն Սոցիալական վարքաբանական գիտություններ
3 Ենթաոլորտ Տնտեսագիտություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
3. Ժամանակի կառավարում
4. Փոփոխությունների կառավարում
5. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
4. Կազմակերպական շրջանակը
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ կամ մի քանի ոլորտների համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ կամ մի քանի ոլորտների համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 10:40:58