Տպել
Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Նանե Կարոյի Ավանեսյան
ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական
/+374 232/ 3-51-71
Կենսագրություն
Ծնվել է 1992 թ․ փետրվարի 2-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1999-2009 թթ․ սովորել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել է գերազանցությամբ։
2009-2013 թթ․ սովորել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ստացել է լրագրողի որակավորում։
2014-2017 թթ․ սովորել է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի «Քաղաքագիտություն»
մասնագիտության մագիստրատուրայում, ստացել է քաղաքագետի որակավորում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2013-2021 թթ․ աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Լրատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես լրագրող, «Տնտեսագետ» ամսագրի թղթակից։
2011-2013 թթ․ թղթակցել է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին։
2021 թ․ հուլիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է «Էսթելայֆ» բժշկական կենտրոնում՝ որպես աշխատանքների կազմակերպիչ, հանրային կապերի պատասխանատու։
2021 թ․ դեկտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։
2023թ․ հունիսին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում։
2025 թ․ փետրվարի 25-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնականի պաշտոնում։
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2024թ․ մարտի 18-28-ը մասնեկցել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Ապակենտրոնացված
համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստում» դասընթացին։
2019 թ․ Պորտուգալիայի Պորտոյի համալսարանում հուլիսի 22-26-ը մասնակցել է «Վարչական աշխատակիցների վերապատրաստման շաբաթ»-ին։
2024 թ․ մարտ-ապրիլ ամիսներին մասնակցել է ՔՊ Ժողովրդավարության դպրոցին՝ ավարտելով 1-ին հոսքի
կրթական ծրագիրը։
2024 թ․ մայիսի 14-15-ին մասնակցել է ՀՀ ՆԳՆ կազմակերպած «Ճգնաժամային հաղորդակցություն և
ճգնաժամային լրատվություն» դասընթացը։
2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է քաղծառայողների համար կազմակերպված «Բանակցությունների վարում» թեմայով վերապատրաստմանը։
2018 թ․ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 4-ը Երևանում մասնակցել է ԱՄՆ ժողովրդավարության աջակցության
ազգային հիմնադրամի գործընկերությամբ Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի կազմակերպած ժողովրդավարության 17-րդ երեկոյան դպրոցին՝ ավարտելով «Ժողովրդավարության մարտահրավերները» լրիվ դասընթացը։
2018 թ․նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 12-ը մասնակցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Ես
գիտեմ իմ իրավունքները» խորագրով իրավագիտական դասընթացին։
2016 թ․ մայիսի 2-ին մասնակցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերության և ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված Ուսանողական միջբուհական գիտաժողովի գարնանային նստաշրջանին։
2014 թ․ հոկտեմբերի 28-30-ը մասնակցել է ԻԿՕՄ Հայաստան-ի կազմակերպած «Ակադեմիական թանգարանների հանրահռչակման վերապատրաստում» աշխատաժողովին։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ
2023 թ․ կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից ստացել է շնորհակալագիր։
2024 թ․ դեկտեմբերին ՀՀ ՆԳՆ կազմակերպած «Մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների, լրատվական նյութերի բաց մրցույթում» ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից ստացել է շնորհակալագիր։