Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով:

Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում է՝ այստեղ։

Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում կընտրվեն 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ, որոնք էլ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։

Վերապատրաստումները տեղի կունենան 2 խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ը (Խումբ 1) և հոկտեմբերի 25-ից 29-ը (Խումբ 2) Երևանում։ Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդա­մության տեսակի և տարիքային խմբերի։ Դասընթացները կվարեն Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։

Վերապատրաստման ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր և լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։

Գրանցման համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաչափը և ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին։

Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 10-ը, ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-52-17-61, 010-56-43-80։

Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ։  

 

Ձևաչափ

Հայտարարված է` 05.10.2021

Վերջին ժամկետը` 10.10.2021

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26