Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Սոցիալական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ.-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները /այսուհետ` ՍԱՏԳ / համագործակցության է հրավիրում մարզում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 5-րդ կետով հաստատված՝ իր սպասարկման տարածքում (այսուհետ՝ տարածաշրջան) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք՝ միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝

§  գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան,

§  գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար:

  Համաձայնագրին միանալու մասին «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) պաշտոնական գրությունները, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դիմումները, ներկայացվում են Աշտարակի, Ապարանի, Թալինի կամ Ծաղկահովիտի  ՍԱՏԳ:

  Համաձայնագրին միացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն հետևյալը.

1) մարմնի կամ կազմակերպության դեպքում՝

ա. անվանումը,

բ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը (բացառությամբ՝ մարմինների

 գ. փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կայքի անվանումը (առկայության դեպքում),

դ. ներկայացուցչի ազգանունը, անունը,

ե. իրականացված(վող) ծրագրերը.

2) ֆիզիկական անձանց դեպքում՝

ա. ազգանունը, անունը,

բ. հաշվառման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

գ. գործունեության նախընտրելի ոլորտը,

դ. կամավորական աշխատանքի տևողությունը (առկայության դեպքում):

Գործակալությունը համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, նրանց տվյալները համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին և տրամադրում Համաձայնագրի մեկ օրինակ վավերացված տարածքային մարմնի ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր էջը կնքված տարածքային մարմնի կնիքով:

 Համաձայնագրին միանալու օր է համարվում տարածքային մարմին այդ մասին գրությունը (դիմումը) ներկայացնելու օրը: 

 

 

 

 

 

Հայտարարված է` 25.02.2020

Վերջին ժամկետը` 25.03.2020

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46