Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար ՙՙԼավագույն մարզական ընտանիք՚՚ մրցույթը

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար ՙՙԼավագույն մարզական ընտանիք՚՚ 2012 թվականի մրցույթն անցկացվելու է հունիս-հուլիս ամիսներին՝ 3 փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ:
1-ին փուլն անցկացվելու է հունիսի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 48 քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում եւ 7 շրջաններում:
2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:
Արագածոտնի մարզում այս փուլը կանցկացվի հունիսի 23-ից մինչեւ 25-ը ընկած ժամանակահատվածում՝ մարզկենտրոն Աշտարակ քաղաքում:
Մրցույթն անց է կացվում երեք տարիքային խմբերով, որին մասնակցել կարող են 2004-2006թթ., 2001-2003 թթ. եւ 1998-2000 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները:
Մրցույթի մարզաձեւերն են՝ խաղային փոխանցումավազք, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ, խաղային փոխանցումավազք:
ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից մրցույթի 1-ին փուլին մասնակցելու ցանկություն ունեցող ընտանիքները հայտերը ներկայացնում են ՀՀ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի համապատասխան վարչություններ:
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկատվության համաձայն, ի տարբերություն նախորդ տարիների, երբ մարզի կողմից մասնակիցները պետք է լինեին միայն մարզի բնակիչները, այս տարի այդ նախապայմանը չկա: Այնպես, որ Արագածոտնի մարզը կարող են ներկայացնել նաեւ մարզից դուրս բնակվող ընտանիքները: Մասնակցության համար այլ մանրամասներին ծանոթանալու եւ հայտերը ներկայացնելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի նշված վարչության մշակույթի եւ սպորտի բաժին:


 

Հայտարարված է` 04.04.2012

Վերջին ժամկետը` 23.06.2012

Պատասխանատու անձ` ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Հասցե` Ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4
Հեռ.` /+374 232/ 33870



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14