Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հուլիսի 10-ին, ժամը 16.00-ին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում «Չիվնինգ» կրթաթոշակի շրջանավարտների և ՀՀ‐ում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների հետ
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 10-ին, ժամը 16.00-ին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում «Չիվնինգ» կրթաթոշակի շրջանավարտների և ՀՀ‐ում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների հետ, ովքեր կներկայացնեն ծրագիրը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին Միացյալ Թագավորության ցանկացած բուհում մեկ տարվա մագիստրոսական ծրագրով ուսանելու։ Ուսանողների թռիչքի, կեցության և ուսման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունը։ Կրթաթոշակը տրամադրվում է առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին, և դիմելու համար սահմանված չէ որևէ տարիքային սահմանափակում։Հանդիպմանը ներկա կլինեն նաև ՀՀ‐ում Միացյալ Թագավորության դեսպանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մեկուկես ժամ նախատեսված հանդիպումների ընթացքում նրանք կկիսվեն իրենք փորձով և տպավորություններով, իսկ դեսպանության աշխատակիցները կներկայացնեն կրթաթոշակին դիմելու տեխնիկական պահանջներն ու գործընթացը:
Հայտարարված է` 04.07.2019
Վերջին ժամկետը` 10.07.2019
Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4