Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստի մասին
2011 թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ: Օրակարգում կլսվեն համայնքների կողմից սեփական եկամուտների` հողի հարկի, գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ընթացքի, աշխատավարձերի ու սոցվճարների նախկին պարտքերի մարման, 2012 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացի, մարզին տրամադրված 320 տոննա Էլիտա և առաջին վերարտադրության գարնանացան գարու և եգիպտացորենի սերմացուների գումարների վերադարձման ընթացքի, մարզի համայնքներում բնակելի տների տիպային նախագծերի ներդրման աշխատանքների մասին հարցերը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հայտարարված է` 20.12.2011
Վերջին ժամկետը` 27.12.2011
Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հասցե` ք.Աշտարակ, Վ Պետրոսյան 4