Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Սկսվել է <<Նիվա-Էֆֆեկտ>> հացահատիկահավաք կոմբայնների երկրորդ խմբաքանակի ներկրման գործընթացը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով հացահատիկահավաք կոմբայններ արտադրող <<Ռոստսելմաշ>> և <<ՄՏԶ 82.1>> մակնիշի տրակտորներ արտադրող <<Մինսկի տրակտորների գործարան>>-ի հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել <<Նիվա-Էֆֆեկտ>> հացահատիկահավաք կոմբայնների երկրորդ խմբաքանակի ներկրման համար, որպես ձեռքբերման գին սահմանելով 49.044 ԱՄՆ դոլար` նախօրոք առաջարկված 64.000 ԱՄՆ դոլարի փոխարեն: Ներկրման, տեղափոխման, ապահովագրության և վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը ներառյալ, ինչպես նաև հաշվի առնելով գումարի փոխանցման օրվա դրությամբ արտարժույթի փոխանակման փոխարժեքը, մեկ կոմբայնի գինը կկազմի մոտ 30-32 մլն ՀՀ դրամ (2014 թվականին ներմուծված կոմբայնների վաճառքի գինը կազմել է 30.5 մլն ՀՀ դրամ);
Ներկայումս արտադրողի կողմից <<ՄՏԶ 82.1>> մակնիշի տրակտորների համար գին է սահմանվել մոտ 17.000 ԱՄՆ դոլար (2014 թվականին` 15.200 ԱՄՆ դոլար), որը, մեր գնահատմամբ, մատչելի չէ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար: Բանակցություններ են տարվում տրակտորների հաջորդ խմբաքանակն ավելի մատչելի գնով ձեռք բերելու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան
 

Հայտարարված է` 04.02.2015

Վերջին ժամկետը` 31.12.2015

Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4
Հեռ.` /+374 232/ 33025



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46