Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 11-ը ընդունում է օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար:

Օրենսդրական հաստատությունների մասնագետների (Legislative Fellows Program/LFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում LFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:


LFP-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: LFP-ին ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիննրում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության (մշակման) հարցերով զբաղվող ՀԿ-ներում: Ծրագրի ամերիկյան կողմի մասնակիցները նույնպես կարող է հնարավորություն ունենան հետադարձ փոխադարձ այցեր կատարելու իրենց գործընկերների երկրները:

LFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
 ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
 կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
 ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
 ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:

LFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում 2012թ.-ի գարնանը: LFP-ի ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

 լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ  ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
 դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան  ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ:
 ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական սեկտորում
 տիրապետեն անգլերենին՝ լեզվի իմացությունը հավաստելու համար ներկայացնելով TOEFL թեստի գնահատականը, որը պետք է 500 միավորից բարձր լինի կամ համարժեք լինի անգլերենի այլ թեստերի, օրինակ IELTS թեստի 6 միավորին: Այն դիմորդների համար, ովքեր նախկինում թեստեր չեն հանձնել, բայց անցել են LFP մրցույթի առաջին փուլը, ծրագրի շրջանակներում կհանձնեն TOEFL թեստ:

Դիմորդները պետք է իրենց հայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն` https://ais.americancouncils.org հասցեով մինչեւ 2011թ. նոյեմբերի 11-ը

LFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ LFP ծրագրի վեբ կայքից http://lfp.americancouncils.org/կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ LFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ lfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով:
 

Հայտարարված է` 26.10.2011

Վերջին ժամկետը` 11.11.2011

Հասցե` ք. Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17