Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Տեղի կունենա երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը

Սեպտեմբերի 11-15-ը տեղի կունենա ,,Հայաստանը խաղաղության խաչմերուկում,, 3-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Ավանդական տոների վերածնունդ,, կրթա-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող փառատոնին կմասնակցեն Լեհաստանի ,,Վիելկոպոլանիե,, , ,,Սզամոտւլի,, , Հայաստանից՝ Տոնացույց, Տարոնցիներ, Ակունք, Մասունք, Սասուն, Կաթնաղբրիկ, ,Հայոց հարց, Ուջանի, Աշնակի, Ներքին Բազմաբերդի, Սասունիկի եւ այլ ազգագրական խմբեր:
Նախագծի շրջանակում սեպտեմբերի 11-ին Բյուրականի մշակույթի տանը կկայանա տոնական երթ եւ պարատուն ծրագիրը, սեպտեմբերի 12-ին Աշտարակի Պ. Պռոշյանի թանգարանում կկազմակերպվի բերքի տոն, սեպտեմբերի 14-ին փառատոնը կշարունակվի Երեւանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, իսկ սեպտեմբերի 15-ին Ուջանի ֆիդայիների պուրակում կկայանա եզրափակիչ համերգը:
Բոլոր օրերին համերգային ծրագրերի սկիզբը 17.00-ն է, մուտքն ազատ է:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
 

Հայտարարված է` 09.09.2014

Վերջին ժամկետը` 15.09.2014

Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21