Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր
փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ`հետևյալ թափուր ավտոբուսային /միկրոավտոբուսային/ երթուղիների համար`

1
Երթուղու
Անվանումը և համարը սկզբնակետը վերջնակետը տեսակը Սպասարկման համար պահանջվող ավտոբուսների (միկրոավտոբուսների)թիվը
Գետափ-Թլիկ-Թալին Գետափ Թալին ավտոբուսային (միկրոավտոբուսային) 2

Ցանկ
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի
1.Հայտ
2.Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4.Ավտոբուսների(միկրոավտոբուսների) տեխնիկական անձնագրեր.
5Ավտոբուսներին (միկրոավտոբուսին) ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ,աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր,սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված`առողջական վիճակի մասին տեղեկանքներ.
6.Ավտոբուսի(միկրոավտոբուսի) վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
7Ավտոբուսն(միկրոավտոբուսն) այլ տեսակի վառելիքով շահահագործելու համար վերասարքավորելու դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
8.Ավտոբուսի(միկրոավտոբուի) վարորդի`սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9.Ավտոբուսների(միկրոավտոբուսների) նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքում.
10.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական`գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենօրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.
11.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը,իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում է մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով:Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից’իսկականի հետ ճիշտ է’ գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` ’իսկականի հետ ճիշտ է’ գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:
Մրցույթը անցկացվում է 25.11.2013թ ժամը 13.00-ին Թալինի ԱՏՃ ‘ՓԲԸ-ում
Հայտերը ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնում ամեն օր ,բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն:
Հայտերը ընդունվում են մինչև 2013թ-ի Նոյեմբերի 18-ը ժամը 18.00-ն:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել /0232/ 3-28-57
Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:
Մրցութային հանձնաժողով
10.10.2013թ

 

Հայտարարված է` 10.09.2013

Վերջին ժամկետը` 10.10.2013

Պատասխանատու անձ` Մրցութային հանձնաժողով
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4
Հեռ.` /+374 232/ 32368



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01