Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետւթյան 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ

Հայտարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետւթյան 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթի մասնակիցներն են (այսուհետ՝ Մասնակիցներ) Հայաստանի Հանրապե-տության տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները: Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է քաղաքապետարանի կողմից քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավել հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել Մայրաքաղաք:
Մրցույթի նպատակներն են՝
ա) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը.
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերու¬թյունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
գ) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել.
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
ա) դիմումների ընդունում,
բ) առցանց քվեարկություն,
գ) hայտերի փորձագիտական գնահատումներ` Հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում:
Հայտերը կազմվում են № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից և ներկայացվում են Կազմկոմիտե: Հայտին կցվում են քաղաքապետի նամակը` Մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաև աջակցության նամակներ:
Մրցութային փաթեթը ներառում է.
1) լրացված դիմում-հայտ (№ 3 հավելված),
2) քաղաքապետի նամակը Մրցույթին մասնակցելու մասին, ներառելով հավելված 4-ում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։
Մրցութային հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի կողմից իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային, մարզային (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) և համապետական նշանակության` համաձայն հավելված № 4-ում առաջարկվող ցանկի:

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Կազմկոմիտեի կողմից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը` փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքում՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: Մրցույթի հաղթողը գրավոր կերպով տեղեկացվում է Մրցույթի Կազմկոմիտեի կողմից:
2014 թվականի մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից՝ քվեարկությամբ:
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտի ձևը և կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են ստորև:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թվականի հուլիսի 15-ը:
Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Աբովյան 9, 219 սենյակ:
 

Հայտարարված է` 13.06.2013

Վերջին ժամկետը` 15.07.2013

Պատասխանատու անձ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հասցե` Ք. Երևան, Աբովյան 9, 219 սենյակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 10:13:46