Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2012թ. հոկտեմբերից ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ և Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված էր նաև տեղեկատվական բնույթի նյութերի մշակում, տպագրություն և բնակչության շրջանում դրանց տարածում:
Ելնելով վերոհիշյալից` մշակվել և տպագրվել են հետևյալ նյութերը`
• «Օգտակար տեղեկություններ Բելգիա մեկնողների համար» գրքույկ,
• Բելգիայում ապաստան ստանալու և բուժվելու հետ կապված հարցերը պարզաբանող ցուցապաստառներ,
• համապատասխան բովանդակությամբ թերթոն:
Հիշատակված նյութերին ծանոթանալու համար դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան՝ քարտուղարության ընդհանուր բաժին:
Հեռախոս՝ 0232-3-21-74

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 30.05.2013

Վերջին ժամկետը` 30.06.2013

Պատասխանատու անձ` ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4
Հեռ.` 0232-3-21-74



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35