Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2013 թվականի ի փետրվար < 27 >-ի թիվ < 01 > որոշմամբ և հրապարակվում է
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` ՀՀԱՄ-ԷԳ-13/01

Պատվիրատուն`Արագածոտնի մարզպետարանը, որը գտնվում է ՀՀ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյանի փող. 4 հասցեումհայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքե ՀՀ Արագածոտնի մարզի գ.Փարպիի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների
(պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը)
կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բաց ընթացակարգի հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` << 40 >>-րդ օրը ժամը <<14.30>>-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար /*կամ---- ՀՀ դրամը վճարված լինելը հավաստող՝ բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը ներկայացնելու դեպքում/ այդպիսի պահանջ ստանալու օրը։ /*Վճարումն անհրաժեշտ է իրականացնել------------------հաշվեհամարին/։
Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և /կամ/ անգլերեն։
Պատվիրատուն ապահովում է ռուսերենով կամ անգլերենով հրավերի տրամադրումն անվճար /*կամ---- ՀՀ դրամը վճարված լինելը հավաստող՝ բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը ներկայացնելու դեպքում/։
/*Վճարումն անհրաժեշտ է իրականացնել------------------հաշվեհամարին/։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps.am կայքում
(պատվիրատուի հասցեն)
հասցեով,-------/փաստաթղթային կամ էլեկտրոնային/ ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված << 40 >>-րդ օրվա ժամը << 14.30 >>-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
**Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա << էլեկտրոնային >> ձևով, << armeps.am >>հասցեում, <<ապրիլի>> << 8>> -ին ժամը << 14.30 >>-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող Կ. Ռուստամյանին

Հեռախոս`/+37493/75-96-72
Էլ.փոստ` ekcomp@rambler.ru
Այլ անհրաժեշտ տեղեկություններ`---------------------------։
Պատվիրատու`ՀՀ Արագածոտնի մարզպետարան
 

Հայտարարված է` 20.03.2013

Վերջին ժամկետը` 29.04.2013

Պատասխանատու անձ` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01